ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուկրաինա՝ Չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնողների փառաբանման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 – ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։

1825 - ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը:

1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախի և Դերբենդի նահանգները։

1861 - Կ. Պոլսում հիմնվել է Արևելյան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել Միքայել Նալբանդյանը։

1909 - ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը:

1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը։

1918 - հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:

1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։

1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:

1929 - վախճանվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։

1936 – ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։

1943 - ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ՝ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը («Ստալինյան» հիմնը):

1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:

1972 - վախճանվել է մանկավարժ, պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը:

1994 - վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը:

2005 - մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօդյա սահադաշտի բացումը:

2006 - Արգենտինայի սենատը միաձայն վավերացրել է օրինագիծ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2017 - հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:

2019 - ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տունը։

2020 - տեղի է ունեցել գերիների փոխանակում. 44 հայ գերիներ են վերադարձել հայրենիք, իսկ Հայաստանից հակառակորդին են փոխանցվել 10 գերի և 2 մարդասպան, որոնք 2014-ին ցմահ ազատազրկման էին դատապարտվել անչափահասի և տղամարդու սպանության ու մեկ կնոջ ծանր վիրավորելու համար։

- կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած «Անհնազանդության երթը»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

835 - չինական Տան կայսրությունում անհաջող տեղի է ունեցել «Քաղցր ցողի դավադրությունը»:

1503 - ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:

1799 - վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:

1812 – ավարտվել է ռուս-ֆրանսիական պատերազմը։

1825 – տեղի է ունեցել  Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։

1860 - վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը:

1866 - ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոդժեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:

 1883 – ծնվել է Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։

1900 – Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ՝ առաջացել է Քվանտային մեխանիկան։

1911 – Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։

1913 - Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:

1922 – ծնվել է, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Նիկոլայ Բասովը։

1923 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն:

1924 - ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսր և սցենարիստ Ռաջ Կապուրը:

1928 - դանիական ուսումնական հինգ կայմանի  «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և ուղևորվելով  Ավստրալիա անհետացել անձնակազմի 59 անդամների հետ միասին:

1987 – հիմնվել է Համասը՝  պաղեստինյան իսլամական կուսակցությունը։

1989 - վախճանվել է ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:

1995 – Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով  ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։

2004 - բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:

2008 - Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընթացել է «Անհամաձայնների երթը», որը Ռուսաստանի քաղաքական կացության բերեփոխումներին ձգտող ընդդիմադիրների «Այլ Ռուսաստան» դաշինքի փողոցային ակցիաների իրականացման ընդանուր անունն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular