JPMorgan-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ամբողջական ավարտի ժամկետները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան JPMorgan Chase Global Research ինստիտուտի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտը և համաշխարհային տնտեսության ամբողջական վերականգնումը 2022 թվականին:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մասնագետների կարծիքով՝ նոր պատվաստանյութերի և թերապևտիկ միջոցների ստեղծումը կհանգեցնի «գլոբալ շարժունակության վերականգնմանը, ինչպես նաև սպառողների մոտ կուտակված պահանջարկի արտացոլմանը:
«Այս կանխատեսումը բացատրվում է բնակչության շրջանում հավաքական իմունիտետի հասնելով, ինչպես նաև մարդկային հնարամտությամբ»,- նշել է JP Morgan բանկի առաջատար վերլուծաբան Մարկո Կոլանովիչը:
Բացի այդ, փորձագետը նախազգուշացրել է եկող տարի ներդրողների համար հնարավոր ռիսկերի մասին, որոնց թվում են Եվրոպայում և Ասիայում աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ավելի վաղ ևս կանխատեսել էր, որ համավարակի սուր փուլը կավարտվի 2022 թվականին:
ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 267 մլն-ի, որոնցից 5,2 մլն-ը մահացել են: