Կապան խոշորացված համայնքի 14 դպրոցների համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարության այսօրվա որոշմամբ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի 14 դպրոցների համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց։ Աշխատանքները կիրականացվեն տնտեսված միջոցների հաշվին»: