IFFHS․ Պեդրին՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏՖուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին ճանաչել է 2021 թվականի մինչև 20 տարեկանների շրջանում լավագույն ֆուտբոլիստ։
Հարցման արդյունքում իսպանացի ֆուտբոլիստը հավաքել է 105 միավոր։ Երկրորդ տեղում Ջամալ Մուսիալան է «Բավարիայից» (45)։
Եզրափակել է լավագույն եռյակը «Մանչեսթեր Սիթիից» Էրիկ Գարսիան (20):
Պեդրին նաև արժանացել էր France Football-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։
Աղբյուր` ArmSport.am