2017-ի աստղագուշակն՝ ըստ կենդանակերպի նշանների
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրևելյան օրացույցով 2017 թվականը Հրե Աքաղաղի ժամանակաշրջանն է։ Անձը ով ծնվել է այդ տարում, շատ ընտանեկան է, միշտ առաջին շարքերում, ամեն ինչ վերցնում է իր վրա և լավ հասկանում է նորաձևությունից` հետևելով իր արտաքինին։ Որպեսզի հասնի դրված նպատակին` պատրաստ է շատ բանի։
Աստղագուշակի բոլոր կենդանակերպերի համար 2017-ը կլինի բավականին անհանգիստ։ Ցանկալի է այն դիմավորել ընտանեկան շրջապատում, որևէ պայծառ հագուստով՝ թանկարժեք և նորաձև։ Աքաղաղի տարում ամենակարևորը չալարելն է․ հարկ է լինել այդ թռչնի պես՝ կենսունակ և շարժուն։ 2017 թվականի Աստղագուշակը զգուշացնում է, որ մեր կյանքում նշանակալի փոփոխություններ կկատարվեն, որոնց ընդունելուց չպետք է վախենալ։
2017-ի ամենասկիզբը դժվար է լինելու յուրաքանչյուրի համար։ Եթե վերանայեք ձեր կյանքի սկզբունքները, ապա հեշտորեն կարող եք ձերբազատվել ձեր թերություններից ու թոթափել կուտակված խնդիրները։
Ինչ վերաբերում է աշխատանքային ճակատին, ապա 2017-ը շատ հարմար է նոր աշխատանքի անցնելու և ինքնադրսևորման համար։ Կարելի է նոր մասնագիտություն յուրացնել կամ բաձրացնել եղած որակները։ Շատերին վիճակված կլինի փոխել գործունեության ոլորտը։
2017 թվականին շատ լուրջ վերաբերվեք։ Աքաղաղը շատ է սիրում ռիսկի գնալ, այդ իսկ պատճառով քննադատաբար գնահատեք ձեր հնարավորությունները։ Տարվա սկզբում չարժե իրականացնել ֆինանսների հետ կապված լուրջ գործարքներ կամ գործողություններ, քանի որ դրանք կարող են ձախողմամբ ավարտվել։ Նմանապես չարժե խրվել պարտքերի մեջ, և խոշոր գումարներ փոխառել։
2017-ի ձմռանը հանրավոր են գրիպի համաճարակի բռնկումներ։ Եթե քրոնիկ հիվանդություններ ունեք, ապա ակնկալեք սրացումներ, ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ամենաանհարմար պահի։ Այդ իսկ պատճառով նախօրոք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեք։
2017-ի աստղագուշակն ըստ կենդանակերպի նշանների՝ այստեղ։