«Սրտի մխիթարանք»․ Փաշինյանը մանիպուլացնում է անգամ իր պարտությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանի իշխանության էությունը կեղծիքն ու մանիպուլյացիան է։ Այս իշխանությունը փորձում է դիվիդենտներ շահել անգամ իր պարտություններից, զարմանալիորեն, բավական հաջող։
ՏԻՄ ընտրություններում ցուցաբերած արդյունքը Փաշինյանի և նրա թիմակիցների համար պետք է դասեր քաղելու, կատարած սխալները ուսումնասիրելու առիթ լինեին, մինչդեռ Փաշինյանը փորձում է այդ պարտություններն էլ իր հաղթանակ ներկայացնել։
«Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսկերպ նախ փորձում է իր թիմի պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել, ապա և պատերազմում պարտության մեղքը բարդել այլոց ու այլ երևույթների վրա։ Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության, նրա անվտանգության և ժողովրդավարության մասին մտածող քաղաքական ուժը զերծ կմնար ընտրական համակարգի ապականումից, ընտրախախտումներից, որոնց մասին ահազանգել են իր ճանաչած, իրեն սատարած իրավապաշտպանները, դիտորդները; «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը տասնյակ ընտրախախտումներ է արձանագրել, փաստել իշխանության կիրառած վարչական ռեսուրսը, ահաբեկումները։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը շարքային ստախոս է, ով շարունակում է քայքայել պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների։
Արմեն Արշակյան