Ռուս ռազմական լրագրող. Արցախյան պատերազմը Ադրբեջանը հաղթել է բացառապես թուրքական զենքի և թուրք հրահանգիչների շնորհիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ ինչպես հայտնի է դարձել Ադրբեջանի Գարահեյբաթ ավիաբազայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը իր հեռագրային ալիքում նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակի շարքերում հաճախակիացել են դժբախտ պատահարներն ու ինքնապայթեցումները, ինչը վկայում է անձնակազմի պատրաստվածության լուրջ խնդիրների մասին։ «Փաստորեն, հենց այդ պատճառով Արցախում պատերազմը Ադրբեջանը հաղթեց բացառապես թուրքական զենքի և թուրք հրահանգիչների շնորհիվ։ Մի բան է կռվելը, երբ քեզ «ձեռքից» բռնած տանում են, և բոլորովին այլ բան է դա անել ինքուրուին: Դատելով նման միջադեպերից Ադրբեջանը ինչպես առաջ դեռևս ոչ մի բանի ընդունակ չէ»,- գրել է Կոտենոկը։ Նման կարծիք են հայտնել նաև այլ ռազմական փորձագետներ 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզում Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ ադրբեջանական բանակի խայտառակ ձախողումից հետո։ Այդ ձախողումը ցույց էր տվել, որ Ադրբեջանի զինված ուժերը ի վիճակի չեն ինքնուրույն լուծել Հայաստանի հետ հակամարտությունը ռազմական ճանապարհով, որից հետո էլ խաղի մեջ մտավ Թուրքիան ստանձնելով Արցախում 2020 թվականի աշնանային ագրեսիայի կազմակերպումն ու ղեկավարումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը