Իրանն ու Ադրբեջանը բանակցում են տարանցումը հեշտացնելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Իրանի ճանապարհների պահպանման և ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ ձեռնարկության կառավարիչ տնօրենը մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն` բանակցություններ վարելու հարևան երկրի տարածքով իրանական բեռնատարների անցումը հեշտացնելու շուրջ։ Այս մասին հայտնել է իրանական Mehr News գործակալությունը։
Դարյուշ Ամանին regnum.ru-ին ասել է, որ ուսումնասիրության փուլում է նաև Հայաստանի տարածքի այլընտրանքային ճանապարհի օգտագործումը, իսկ Ադրբեջանի Հանրապետությանը հարկերի վճարումը շարունակվում է։ «Այդ կապակցությամբ ներկայումս բանակցություններ են տարվում հեշտացնելու իրանական բեռնատարների անցումը հարևան երկրի տարածքով»,- ասել է նա։ Ամանին ընդգծել է. «ԵԱՏՄ երկրներ հասնելու համար իրանական բեռնատարները նախ անցնում են Ադրբեջանի Հանրապետության հատվածը, ապա մտնում են Հայաստանի տարածք»։
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ Իրանի պաշտոնյաների համատեղ հանդիպմանը` Ամանին ասել է, որ երկու երկրների միջև բանակցությունները վերահսկվել են արտաքին գործերի նախարարության կողմից, և Իրանը այլընտրանքային ճանապարհ է փնտրում իր ապրանքները ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար առանց Ադրբեջանի Հանրապետության տարածքով անցնելու։
Ավելի վաղ, Իրանի ճանապարհների և գյուղական զարգացման փոխնախարարն ասել էր, որ Հայաստանի կառավարությունը որոշել է օգտագործել իրանական ճանապարհաշինական ընկերությունների հնարավորությունները նոր ճանապարհ կառուցելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը