Երևանում մարդիկ ինքնամոռաց առևտուր են անում, իսկ սահմանին մեր զինվորը պաշտպանում է մեր անկախությունը և պետությունը. Վահան Բաբայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կրկին դիվերսիա և այս անգամ արդեն Հայաստանի սահմանին:Ցավոք այս ամանորին մենք ունեցանք զոհեր:
Երևանում մարդիկ ինքնամոռաց առևտուր են անում ,պատրաստվում են դիմավորել 2017 թվականը ,իսկ սահմանին մեր զինվորը պաշտպանում է մեր անկախությունը և պետությունը:
Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը նահատակվեցին մեր անվտանգ և խաղաղ ամանորը նշելու համար:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՆՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ,ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԼՈՒՍԱՎՈՐԻ ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆ: