Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լիբանա՝ Անկախության օր, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանացիների սփյուռք՝  Ալբանական այբուբենի օր, Ադրբեջան՝ Արդարադատության աշխատողների օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861 – ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը։

1873 - ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

1897 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը:

1901 - վախճանվել է բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1902 - ծնվել է հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը:

1903 - ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիելյանը:

1909 - ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալյանը:

1920 - զանգեզուրցի հայերը Ղարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ:  Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը:

1927 - ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը:

1929 - ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը:

1930 - ծնվել է դերասան Կիմ Երիցյանը:

1942 – ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1945 - ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը:

1948 - ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:

1982 - ծնվել է Ռուսաստանում ապրող հայազգի հնչյունավորող Հայկ Գյոլչանյանը:

1988 – ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։

- կապված շարունակող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ-ում իրավիճակի սրման հետ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական:            

1993 – Հայաստանում ԽՍՀՄ Պետ բանկի ռուբլիների փոխարեն շրջանառության մեջ է դրվել Հայկական դրամը։

1997 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը:

2004 - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

2005 - Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել  Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը:

2007 - «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբելյանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում:

2014 - հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ  տարհանվել են ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ-ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող։

2015 - «Հեռախոսամարաթոն 2015»-ին ստացվել է 1.3 մլն եվրո նվիրատվությունների խոստում: Նախորդ տարիների նվիրատուներին այս տարի միացել են շուրջ հազար նոր նվիրատուներ:

2019 - Բրյուսել ժամանած Կրթության նախարար Արայիկ Հարությունյանին ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1497 - պորտուգալացի նավագնաց Վասկո դը Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը:

1604 - Իսպանիայի 26-ամյա թագավոր ֆիլիպ 3-րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով այրվել է, քանի որ չի գտնվել այն անձը, որին իրավունք էր վերապահված տեղաշարժել թագավորի թիկնաթոռը:

1881 – ծնվել է թուրք քաղաքական գործիչ Էնվեր փաշան:

1906 - Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը:

1913 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը:

1927 - Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքի մասին:

1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվում է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը

1938 - օվկիանոսի հարավաֆրիկյան ափերին բռնել են նախապատմական և անհետացած համարվող Ցելեկանտ անվանումով ձուկ:

1941 - Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ:

1946 - Անգլիայում վաճառքում  հայտնվել են գնդիկավոր գրիչներ:

1960 - ԽՍՀՄ-ի Զապորոժիեի «Կոմմունար» ավտոգործարանը սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ:

1963 – Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։

1977 - սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու-Յորք:

1986 – Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը։

1995 – տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։

2003 - Էդուարդ Շևարդնաձեի հակառակորդների կողմից գրավվել է Վրաստանի խորհրդարանը:

2004 – Ուկրաինայում սկսվել է   «Նարնջագույն հեղափոխությունը»:

2005 – Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կին՝ Անգելա Մերկելը։

2017 - վախճանվել է ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստրովսին:

2020 - ԱՄՆ-ը դուրս է եկել Բաց երկնքի մասին պայմանագրից, ըստ որի թույլատրվում էր չզինված հետախուզական թռչող սարքերի թռիչքները այն ստորագրած երկրների օդային տարածքով:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное