Առողջապահության նախարարությունում նշել են դելտա շտամի անսպասելի առանձնահատկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ COVID-19-ի դելտա շտամը ի վիճակի է խուսափել չեզոքացնող հակամարմիններից։ Նման անսպասելի առանձնահատկության մասին «Մոլեկուլային ախտորոշում - 2021» 10-րդ հոբելյանական միջազգային գիտագործնական կոնֆերանսի լիագումար նիստում նշել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր անկախ վարակաբան, պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետը նշել է, որ ի լրումն ինչպես պատվաստումների, այնպես էլ նախկինում կորոնավիրուսով հիվանդանալու արդյունքում ստացված հակամարմինները անտեսելու իր ունակությանը «դելտա» շտամն ավելի արագ է փոխանցվում մարդուց մարդ և կարող է հիվանդության ավելի ծանր ընթացքի պատճառ դառնալ իր ավելի պաթոգեն լինելու պատճառով։
Բժիշկ-վիրուսաբան Եվգենի Տիմակովը կարծիք է հայտնել, որ դելտա շտամի հայտնվելով է Ռուսաստանում երեխաների մոտ տասնյակ անգամ ավելի մեծացել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Պշենիչնայան COVID-19-ի լաբորատոր թեստավորումն անվանել է միակ միջոցը, որով կարելի է վստահորեն հաստատել կորոնավիրուսային վարակի առկայությունը օրգանիզմում: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսը չունի հատուկ ախտանիշներ, որոնք տարբերվում են մյուս բոլոր հիվանդություններից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը