The Independent. Բժիշկը բացատրել է, թե ինչու՞ են պատվաստվածները մահանում COVID-19-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRt.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափի արդյունավետությունը նվազում է պատվաստումից հինգից վեց ամիս հետո։ Այդ կապակցությամբ Անգլիայի Հանրային առողջապահության գրասենյակի ռազմավարական պլանավորման տնօրեն դոկտոր Սյուզան Հոփքինսը կոչ է արել վտանգի տակ գտնվող բրիտանացիներին չհետաձգել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներդրումը. «Գնալով, արդյունավետության նվազման պատճառով մահացություններ են նկատվում պատվաստվածների շրջանում», - ասել է Հոփքինսը: Այդ մասին գրել է The Independent-ը։ Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ազդեցությունը թուլանում է երկրորդ դոզայի ներդրումից մոտավորապես հինգից վեց ամիս հետո, և ամենաարագը ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների շրջանում։ «Այդ իսկ պատճառով այդ մարդիկ պետք է հնարավորինս շուտ ստանան երրորդ դեղաչափը», - եզրափակել է նա:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման առաջարկվող պայմանները։ Lancet ամսագիրը նաև հոդված էր հրապարակել կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։