Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում
ՄՇԱԿՈՒՅԹՌեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում: Արվեստասերներն այն կարող են դիտել նոյեմբերի 21-ին Տուշինսկի թատրոնում, տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
«Բացակա պատկեր» ֆիլմում, որը սև և սպիտակ է, օգտագործվել են հատվածներ Արտավազդ Փելեշյանի տարբեր կինոնկարներից:
Հրանտ Վարդանյանը մի առիթով նշել է, որ ցանկացել է՝ երիտասարդները, ապագա սերունդները լսեն Փելեշյանին, ճանաչեն նրան, կինոյի դասերից դասեր քաղեն, հասկանան՝ ինչպես է նա կադրերը մոնտաժել, ինչ է ուզել ասել բացակա պատկերներով։ Ֆիլմում ուղղակի խոսքեր չկան, բոլորը վերաբերում է փելեշյանական կինոյին: