Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպի որ նշանն ինչպես է իրեն դրսևորում, երբ հարբած է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալկոհոլը մարդու վատագույն թշնամին է, բայց երբ աշխատանքային շաբաթն ավարտվում է, ավելի ու ավելի է ամրապնդվում միտքը, որ այդ ամենը միֆ է ու լեգենդ: Արդեն ուրբաթ օրը մենք վստահ ենք, որ ալկոհոլն, իրականում, մեր ընկերն է, այն կօգնի մոռանալ աշխատանքային շաբաթվա բոլոր դժվարությունները, կնվիրի ուրախության ու լիցքաթափման մի քանի երկար րոպեներ: Բայց «մեծ լվացք» սկսելուց առաջ, իմացեք, թե կենդանակերպի ինչ նշանի տակ է ծնվել ձեր սեղանակիցը: Ձեր մասին իմանալն էլ կարող է շատ բան փոխել:

Այծեղջյուր

kozerogԽմած Այծեղջյուրի գիտակցությունը հաշվվում է պարզ բանաձեւով. Բնավորությունը տասներորդ աստիճանում գումարած սթափ մտքի արմատը, բազմապատկած մինուս մեկով: Այս վիրճակը վրա է հասնում երրորդ բաժակից հետո եւ այլևս չի փոխվում` անկախ խմիչքի քանակից: Փակ ու զգուշավոր Այծեղջյուրը հարբած վիճակում դառնում է հավաքույթի ոգին, չի խնայում հաճոյախոսություններն ու բարեսիրտ է արձագանքում ամեն մի կատակի: Մի խաբվեք: Խաբվելու հավանականությունը շատ է. առավոտյան այդ տականքն ամեն ինչ հիշելու է:

 

Ջրհոս

VodoleyՀարբած Ջրհոսը ի վիճակի է շուռ տալ երկրագունդը` առանց այնպիսի մանրուքի, ինչպիսին հենման կետն է: Նա կարող է վերցնել թղթի կտոր ու վրան ստեղծել աստվածային տողեր, տեղափոխվել կտավի առաջ ու մի քանի վրձնահարվածով մտնել գեղանկարչության համաշխարհային պատմության մեջ, կարող է նաեւ շարադրել հեղափոխական տնտեսական մոդելներ կամ էլ ստեղծել նոր կրոն: Բայց, ցավոք, այդ ամենը դեռ ոչ ոք չի տեսել այնպես, ինչպես չի տեսել նաեւ հարբած ջրհոս: Հարբած Ջրհոսը սովորաբար ասում է. «Դուք այստեղ տեսեք` ինչ եք անում, իսկ ես գնացի քնելու»:

Ձուկ

bg_rybyԵթե Ձուկը խմել է, ուրեմն` հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Հարբած Ձուկը չորս րոպեում կարող է ապրել էմոցիաների ամբողջ սպեկտորը, որից հետո ցիկլը կկրկնվի, մինչեւ այն ժամանակ, երբ ի վիճակի կլինի շարժվել: Մեկ րոպե առաջ նա անկյունում լացում էր, քանի որ իրեն ոչ ոք չի սիրում, մի քանի վայրկյան անց նա արդեն ուրախության ճիչեր է արձակում, թռվռում աթոռների վրա, թափահարում իր ներքնաշորը ու սեղանակիցների վրա նետում ուտելիքի մնացորդները: Այդ ընթացքում նա պատմում է հենց նոր լսած անեկդոտը առաջին դեմքով, իբրեւ հենց երեկ իր հետ պատահած իրական դեպք:

Խոյ
ovenԽոյերի հետ հարբելու առաջին կանոնը. երբեք մի խմեք Խոյերի հետ: Եթե արդեն խմում եք Խոյերի հետ, լավ կլինի ձեր կողքին լինի գոնե մեկ սթափ Ջրհոս, որպեսզի ձեզ տուն տանի: Հակառակ դեպքում, դուք կարող եք արթնանալ ինչ-որ մի «Լենինգրադում», որտեղ էլ որ այդ քաղաքը լինի: Հետո կպարզվի, որ դուք երեկ ամուսանցել եք տարիքով մի ուսուցչուհու հետ ու հասցրել եք նաեւ նեղացնել սեւ արհեստական մորթուց գլխարկով լավ մարդու: Այդ ընթացքում Խոյը կարկեկցող, բայց շատ սթափ աչքերով կնայի ու կտմբտմբացնի գլուխը. «Ախր մի քիչ ենք խմել, ի՞նչ ես անում»: Իսկ եթե դուք հենց Խոյ եք, պետք է հասկանաք, որ մյուս նշանների տակ ծնվածներն ունեն շատ տարօրինակ ֆիզիոլոգիա` նրանք ալկոհոլային խմիչքներից պարզապես հարբում են:

Ցուլ

teletsՀարբած Ցուլը միշտ ձեւացնում է, թե սթափ է: Եթե նույնիսկ Ցուլը արդեն գետնի վրա քարշ է գալիս` ինչպես խխունջն իր հետեւից թողնելով թաց հետքեր, միեւնույն է, վստահ է, որ երեկոն դեռ նոր է սկսվել: Ցուլերն ունեն մեկ գլխավոր օրենք. կյանքից վերցնել ամեն ինչ. բոլոր փողերը, սեքսն ամբողջությամբ: Սա վերաբերում է նաեւ ալկոհոլին: Եթե պատրաստվում եք հարբել Ցուլի հետ, մի խնայեք ու մի տնտեսեք, հակառակ դեպքում, ծաղրի առարկա կդառնաք: Եթե նույնիսկ մի քիչ խնայեք, Ցուլը կվատնի ձեռքի տակ ընկած ամեն ինչ` սուրճ բաժակներից մինչեւ ձեր լավ հարաբերությունները:

Երկվորյակ

bliznecyԵրկվորյակների տխրահռչակ երկակիությունը ալկոհոլային հարբեցողության ժամանակ հետ է քաշվում` առաջին պլանում թողնելով միայն մեկ մարմին: Բայց այստեղ արդեն հաջողության հարց է, թե երկվորյակներից որը կմնա: Սեղանի մոտ կարող է մնալ ուրախ կատվիկը, որը բարձրախոսը ձեռքին ասում է, թե ինչ լավ են երգում, կամ էլ կարող է հայտնվել դժոխքից փախած մռայլ ինչ-որ մեկը: Նա կարող է ատել շրջապատում գտնվող բոլորին ու ամեն ինչ անել` նրանց ոչնչացնելու համար: Այս Երկվորյակը կարող է սեղանակիցների արտաքինի ու հնարավորությունների մասին ամեն ինչ ասել այնպես, ինչպես երբեք չէր ասի: Իսկ առավոտյան Երկվորյակը կխնդրի ամեն ինչ մոռանալ, չէ՞ որ ինքը հարբած էր:

Խեցգետին

bg_rakԽեցգետնի մասին ամեն ինչ իմանալու միակ միջոցը նրան հարբեցնելն է: Իրական դեմքը թաքցնելու այս վարպետը հարբած վիճակում բաց է աշխարհի համար եւ, ամենակարեւորը, չի ամաչում: Եթե սթափ Խեցգետնին պատահական սեքս անելիս բռնացնելը մի քանի աստղանի դժվարության խնդիր է, հարբած Խեցգետինն արդեն միայն գուլպաներով է ու վառվում է ցանկությունից: Իհարկե, առավոտյան, Խեցգետինը նորից կմտնի իր բունը ու կլռի` ատամները կրճտացնելով ու տառապելով:

 

Առյուծ

levՀարբած Առյուծը ոչ մի բանով չի տարբերվում սթափ Առյուծից: Գուցե ավելանան դեցիբելները` ավելացող խմիչքի քանակին համապատասխան: Սթափ Առյուծը, պատմելով իր սխրանքների, արկածների ու հաղթանակների մասին, գոնե մեկ-մեկ կանգ է առնում: Հարբած Առյուծը պետք է հարյուրերոդ անգամ պատմի, թե ինչ լավն է ինքը, քանի որ հավաքույթում կգտնվի գոնե մեկ դժբախտ, որն այդ պատմությունը, չգիտես ինչու, դեռ չի լսել:

 

Կույս

devaԻնչու են խմում Կույսերը, ամենեւին հասկանալի չէ: Գուցե խմած Կույսի հոգին ժամանակավոր դուրս է գալիս մարմնից, որպեսզի թափառի մանուշակներով ու վազող միաեղջյուրներով դաշտերում: Իսկ մեր մեղսավոր աշխարհում Կույսն անցնում է երեք կարեւոր փուլ.

1. Ինչ հարբած եմ ես ( սա տեղի է անունում առաջին բաժակից հետո)
2. Ես ձեզ շատ եմ սիրում (կեսգիշերին)
3. Որտե՞ղ է ասպիրինը (առավոտյան)

Դեռատի հարբած Կույսը կարող է առավոտյան պարզել, որ արդեն կույս չէ, բայց մանրամասները նա երբեք չի հիշի: Ի դեպ, շատ հարմար է:

Կշեռք

bg_vesyԿշեռքները խմել շատ են սիրում, բայց վախենում են, քանի որ միայն խմած վիճակում են դադարում շրջապատում ամեն ինչ կշռել ու կշռադատել: Հենց այդ վիճակում են նրանք, ի վերջո, հասնում շրջապատի հետ հարմոնիայի: Լուսավոր իդեալի հավերժ փնտրտուքները ժամանակավոր դադարում են, քանի որ վրա է հասնում այն վիճակը, երբ տգեղ կանայք չեն լինում, հիմար տղամարդիկ, ի դեպ, նույնպես: Բոլորն այնքան լավն են, կատվիկներ ու նապաստակներ են, որ Կշեռքը զարմանում է, թե ինչու էր այսքան տարի երկրագունդն այդքան գեղագիտական զզվանք առաջացրել: Իհարկե, առավոտյան, երբ Կշեռքին հիշեցնում են, որ խմել է ինչ-որ մի տեխնիկում ավարտած մարդու հետ, այն էլ` բրուդերշաֆտով, նա ամաչում է: Բայց դա միայն առավոտյան:

Կարիճ

skorpionԿարիճը խմում է մինչեւ այն պահը, երբ վրա կհասնի համարձակությունը, հետո կտրուկ արգելակում է` թույլ տալով հարբել շրջապատին: Այդ ընթացքում նա բոլորի ականջին շշնջում է, որ շատ թեթեւ ձեռք ունի, ինքը եւս մեկ բաժակ կլցնի: Բայց նա խաբում է: Կարիճները շատ ծանր ձեռք ունեն: Նրանք շատ են սիրում հռհռալ ոտքի կանգնելու փորձեր անող զոհերի վրա: Եթե պլանավորում եք հարբեցնել Կարիճին, որպեսզի նրան տանեք անկողին կամ իմանաք ինչ-որ կարեւոր ինֆորմացիա, ավելի լավ է, միանգամից ինքնասպան լինեք: Կարիճը կասի` այո, իհարկե, բայց մի բաժակ էլ լցնի, քանի որ իր ձեռքը թեթեւ է: Հետո այդ ամենը մի քանի անգամ կկրկնվի ու առավոտյան կհայտվնեք ինչ-որ մի անծանոթ քաղաքում, կամ ամուսնացած կլինեք ինչ-որ ծեր ուսուցչուհու հետ, կամ էլ նեղացրած կլինեք մի շատ բարի, բայց արհեստական սեւ մորթիով գլխարկ հագած մարդու: Կարիճների հետ խմել կարելի է միայն նրանց, ովքեր երազում են դառնալ Youtube-ի աստղ:

Աղեղնավոր

strelecԱղեղնավորը ալկոհոլիկ է: Կամ հակառակը` չխմող: Որովհետեւ Աղեղնավորի կյանքը չի դասավորվել: Կամ հակառակը` դասավորվել է: Իրականում, պարզ չէ, ինչպես խմել Աղեղնավորի հետ: Առաջին դեպքում չի հերիքի առողջությունը: Երկրորդ դեպքում, դուք կմահանաք ձանձրույթից, ինչպես խմիչքի ազդեցության վատ հետեւանքների մասին դասախոսություն լսելիս: Բայց ինչ էլ որ լինի, Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ հայտնվելու դեպքում արեք այնպես, ինչպես ասում է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Նա կամ կկրակի ձեզ, կամ կնեղանա: Ի դեպ, վերջինն անհամեմատ ավելի վատ է:

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное