Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից նախօրյակին սահմանված նոր պատժամիջոցներն իրանական կողմի նկատմամբ: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Իրանն ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները դիտում է որպես (Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ) Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության շարունակություն <…>, դատապարտում էդրանք եւ այդ ճնշումը համարում է անօրինական»,- մեջբերում է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Emennet Pasargad կիբեռընկերության եւ դրա վեց աշխատակիցների նկատմամբ՝ Վաշինգտոնի տեսակետով ԱՄՆ-ի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդելու՝ տեղ գտած փորձի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: