Իրենց Ourmine անվանող մի խումբ ցանցահեններ հայտարարել են, որ կոտրել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Instagram-ը, Twitter-ը, LinkedIn-ը եւ Pinterest-ը, հայտնում է BBC-ն:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրենց Ourmine անվանող մի խումբ ցանցահեններ հայտարարել են, որ կոտրել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Instagram-ը, Twitter-ը, LinkedIn-ը եւ Pinterest-ը, հայտնում է BBC-ն:
Ourmine-ը հայտարարել է, որ ստուգում է Ցուկերբերգի անվտանգության համակարգը եւ կոչ է արել իրենց հետ կապ հաստատել:
Ցուկերբերգի Twitter-ում, որից նա օգտվում էր 2012-ից, գրառումներ էին հայտնվել, որոնք հետո հեռացվել էին: Pinterest-ի նրա էջում հայտնվել էր «կոտրված է» գրառումը: Instagram-ը կոտրելու վկայություններ չկան: