Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ռուսաստանը կկանգնի Երևանի կողքին ընդդեմ Ադրբեջանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

vedomosti.ru–ն գրում է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին կոչ անելով պաշտպանել հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանական հարձակումներից։ Այդ մասին նոյեմբերի 16-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Քանի որ հարձակումն իրականացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 1997 թվականի [ռուս-հայկական] պայմանագրի համաձայն, մենք դիմում ենք Ռուսաստանին պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Գրիգորյանը։ Նրա խոսքով, Երևանը հույսը դնում է ռուսական ռազմական օգնության վրա, եթե չկարողանան համաձայնության գալ Բաքվի հետ։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ-ի առանձին կոչում ասվել է, որ երկիրը Մոսկվային դիմել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով։ Ավելի վաղ ՀԱՊԿ մեխանիզմներն օգտագործվել են Ղրղզստանին և Տաջիկստանին օգնելու համար: Վերջին անգամ դա եղել է Տաջիկստանի դեպքում այս ամառ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո: 1999 թվականին Ղրղզստանին է օգնություն  ցուցաբերվել Տաջիկստանի կողմից գրոհայինների նրա տարածք ներխուժելուց հետո։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է 1997 թվականի օգոստոսի 29-ին նախագահներ Բորիս Ելցինի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» ռուս-հայկական պայմանագրի համաձայն։ Համաձայն այդ փաստաթղթի երրորդ հոդվածի կողմերը միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն երրորդ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում և բոլոր հնարավոր ձևերով կդիմակայեն դրան։ Գրիգորյանի հայտարարությունը և Հայաստանի ԱԳՆ–ի կոչը հնչել են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային ռազմական բախումների ֆոնին։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Սյունիքի մարզի սահմաններին նոյեմբերին կտրուկ սրվել է։ Երկու պետությունների բանակները փոխանակել են հրետանային հարվածներ, կան զոհեր: Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրում հակամարտության սրման մեջ: Փոխհրաձգություններ են տեղի ունենում «նոր», ավելի ճիշտ նախկին խորհրդային վարչական սահմանի վրա, որը տարածքում սահմանազատված չէ։ Ադրբեջանական զորքերը այդ սահմանին են հասել Քելբաջարի և Լաչինի շրջաններում (Հայկական Սյունիքի մարզի դիմաց) Հայաստանի հետ անցած տարվա մղած հաջողված պատերազմի և դրան հաջորդած հրադադարի պայմանավորվածությունների արդյունքում։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Մաքսիմ Շեպովալենկոյի կարծիքով ՀԱՊԿ-ն ակնհայտորեն կանի ամեն ինչ, որպեսզի չներքաշվի հայ-ադրբեջանական սահմանային այդ հակամարտության մեջ, և Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու համար։ Ըստ «vedomosti.ru»-ի ռազմական աղբյուրի Ադրբեջանը պատահական չի ընտրել իրավիճակը սրելու ժամանակը. Մոսկվան և Արևմուտքը շեղված են Ուկրաինայի շուրջ և բելառուսա-լեհական սահմանին աճող լարվածության պատճառով: Բայց վաղաժամ է համարել, որ Ադրբեջանն իր առջև այնպիսի լայնածավալ ռազմական խնդիրներ է դրել ինչպես անցած տարվա աշնանը, և կարծես թե նպատակը ընդամենը տակտիկական դիրքերի ամրապումն է։ 

Դժվար թե Ռուսաստանը ինչ որ կերպ ռազմական միջոցներով միջամտի հայ-ադրբեջանական սահմանային հակամարտությանը, ավելին, այդ միջամտությունը օբյեկտիվորեն չի պահանջվի: Նման կերպ է արտահայտվել ՄԳԻՄՕ–ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։ Նրա կարծիքով, Ռուսաստանին ուղղված ռազմական օգնության դիմումը, որը հղում է պարունակում 1997 թվականի համապատասխան երկկողմ համաձայնագրին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, Մոսկվան կարող է օգտագործել Բաքվի հետ Ղարաբաղի և ընդհանրապես Հարավային Կովկասի խնդիրների շուրջ բանակցություններում:  «Հայաստանն այս հարցում օգնություն կստանա Ռուսաստանից։ Դիմումը դիվանագիտական ​​կարևոր գործիք է և, առաջին հերթին, գործում է որպես այդպիսին։ Ռուսական զենքի մատակարարումները Երևան բավականին զգալի և կայուն են, թեև դրանք կապված չեն այս և նմանատիպ այլ միջադեպերի հետ, ուստի Հայաստանը կարող է վստահ լինել ռուսական աջակցության հարցում»,- ասել է Սիլաևը։ Նա ենթադրել է, որ այս կոչը կարող է լինել բանակցությունների թեմաներից մեկը, որոնք դեռ շարունակվում են ղարաբաղյան խնդրի և ընդհանրապես Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման շուրջ։ Սիլաևը հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է նաև նոր սահմանի հարցը հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում, թեև դա չի նշվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ղարաբաղի շուրջ զինադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ։ Այնպես որ այս խնդիրը Երևանի և Բաքվի միջև միջնորդության համատեքստում Մոսկվայի «սեղանին է դրված», և բանակցությունները շարունակվում են, հիշեցրել է փորձագետը։ «Ադրբեջանը սրացումներով փորձում է նպաստավոր պայմաններ ստեղծել սահմանային բանակցությունների համար։ Բայց Բաքվի համար կա վտանգ, որ, փորձելով ուժով նման պայմաններ ստեղծել, նա կարող է ի վերջո, ընդհակառակը, վատթարացնել իր բանակցային դիրքերը, եթե «չափից ավելի ճկի փայտիկը»։ Իսկ Հայաստանի ռազմական օգնության խնդրանքով անմիջական Ռուսաստանին դիմումը նոր հանգամանք է, որը չի կարելի անտեսել»,- եզրափակել է Սիլաևը։ 

Երևանյան Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը Մոսկվայի և Բաքվի միջև ինտենսիվ շփումների կհանգեցնի։ Ռուսաստանի ղեկավարությունը կփորձի ազդել Ադրբեջանի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե որքանո՞վ կհաջողվեն այդ փորձերը։ Հայկական կողմը ձգտում է, որ սահմանին իրավիճակը շտկվի, և ադրբեջանական զորքերը հետ  քաշվեն այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչ սրացումը։ Իսկանդարյանի խոսքով, Բաքուն այս տարվա մայիսից փաստացի դիվանագիտական, ռազմական և քննարկման կոնսոլիդացված ճնշում է գործադրում Երևանի վրա և ոչ պաշտոնապես գրավելով նոր տարածքներ, ճանապարհներ և ռազմավարական օբյեկտներ զբաղված է եռակողմ համաձայնագրի «վերանայմամբ»։ Ադրբեջանի նպատակը Երևանի տարածքային զիջումներն են և միջանցքի ապահովումը հայկական Սյունիքի մարզով, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության էքսկլավը երկրի մնացած տարածքների հետ, պարզաբանել է փորձագետը։

С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Самое популярное