Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը պարտվում է էրդողանին. դա վտանգավոր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

pravda.ru-ն գրում է, որ Վլադիմիր Պուտինը «ըմբռնումով» է վերաբերվում նախկին ԽՍՀՄ թյուրքական երկրներում Ռեջեփ Էրդողանի գործունեությանը. արդյո՞ք ուշ չի լինի սկսել գործել, երբ ռուսական հանրապետությունները միանան Թուրքիայի ստեղծած տնտեսական և ռազմաքաղաքական միությանը։

Նոյեմբերի 12-ին Ռեջեփ Էրդողանը գումարել էր Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովը. ներկա են եղել Ադրբեջանից Իլհամ Ալիևը, Ղազախստանից Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանից Սադիր Ջապարովը, Ուզբեկստանից Շավքաթ Միրզիեեվը, Թուրքմենստանից Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նշենք, որ Թուրքմենստանի նախագահն առաջին անգամ էր եկել գագաթնաժողովի (ինչը հակասում է արտաքին քաղաքական դաշինքներից խուսափելու նրա կանոնին)։ Թեման հայտարարվել է հետևյալ կերպ. «Կանաչ տեխնոլոգիաները և խելացի քաղաքները թվային դարաշրջանում»։ Սակայն այնտեղ լուծվել են շատ ավելի կարևոր հարցեր, ներկայացվել է գլոբալ հայեցակարգ. «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը»։

«Այս փաստաթուղթը ցույց է տալիս, որ մեր հորիզոնները չեն սահմանափակվում միայն անդամ երկրներով, և այն կլինի մեր կամքի դրսևորումը տարածելու խաղաղություն, հանգստություն և բարգավաճում մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը, և որին մեջբերել է թուրքական մամուլը։ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ անդամ երկրները «Թուրքական խորհրդի» անվանումը կփոխեն «Թյուրքական պետությունների կազմակերպություն», Թուրքիայում այն ​​արդեն անվանել են «Թուրքական Միացյալ Նահանգներ»։

Եղել է նաև ազգային արժույթներով առևտուր անելու կոչ և «գործընկերություն» և «դիտորդ» կարգավիճակների սահմանում։ Նոր միության ներուժը կազմում է 300 միլիոն բնակիչ և տրիլիոն դոլարների տնտեսական ներուժ։ Փաստորեն, ԵԱՏՄ-ին այլընտրանք է ինստիտուցիոնալացվել, հնարավոր է նաև ԵՄ-ին, ինչի վկայությունն է Հունգարիայի ներկայությունը ամենաբարձր մակարդակով։ Նշենք, որ Հայեցակարգ-2040-ը պատրաստվել է Ղազախստանի առաջին նախագահ, Թյուրքական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։

Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի թյուրքալեզու երկրները պետք է որոշեն գործընթացների զարգացումը, այլ ոչ թե արձագանքեն դրանց։ «Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե լինեն արագ որոշումներ կայացնելու մեխանիզմներ»,- ասել է նախարարը։ Գագաթնաժողովից հետո ստորագրվել է Ստամբուլի հռչակագիրը։ Գաղափարական հիմք է դրվել նաև ռազմական համագործակցության համար։ Այսպիսով, Էրդողանն ասել է, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարը պետք է լինի օրակարգի կարևոր տարրերից մեկը։ «Մենք վճռական ենք շարունակելու մեր պայքարը ահաբեկչության բոլոր ձևերի, հատկապես չարիքի կենտրոնների դեմ, ինչպիսիք են ՔԿԿ-ն, ԴԱԻՇ-ը և ՖԵՏՕ-ն: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցությունը այդ հարցում: Ի լրումն մեր ժամանակների արհավիրքների, ինչպիսիք են իսլամաֆոբիան, քսենոֆոբիան և այլն:  Մենք պետք է միասին գործենք կործանարար հոսանքների դեմ պայքարում»,- ասել է Էրդողանը։

Նկատենք, որ երկկողմանի հարաբերություններում ռազմական ասպեկտը երկար ժամանակ է առաջ մղվում։ Քանի դեռ Վլադիմիր Պուտինը ճանաչում է դաշնակիցներ ընտրելու Ադրբեջանի իրավունքը, Էրդողանը ակտիվորեն հավաքագրում է նրանց: Թուրքիայի նախագահի համար շատ կարևոր է «հիմա լինել», և նրա համար հնարավորությունների պատուհան է բացվել կապված ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողման և Չինաստանից մինչև Սիրիա և Արևելյան Միջերկրական ծով նոր նախաձեռնության ի հայտ գալու հետ։ Անկարան ակտիվորեն աշխատում է «երեք գումարած երեք» գծի վրա Կովկասում (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) և ստեղծում է ազդեցության գոտի մինչև Սև ծով՝ Բալկաններ, Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան։ Ի՞նչ կլինի, եթե հաջորդ գագաթնաժողովին Ռուսաստանի Դաշնության թյուրքական մահմեդական հանրապետությունների ղեկավարները գնան Էրդողանի մոտ։ Ի վերջո, Էրդողանն ասել է, որ դաշինքի ազդեցությունը կտարածվի ոչ միայն նրա անդամների վրա, և նա արդեն իսկ ներդրումներով և հիմնադրամներով աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Թերևս հենց դա էր պատճառը, որ Թաթարստանը հրաժարվել էր իջեցնել իր ինստիտուցիոնալացման մակարդակը  «նախագահին» թողնելով իշխանության ղեկին և հրաժարվելով նրան «գլուխ» դարձնելուց։

 Եվրասիական ինտեգրման աջակցության հիմնադրամի (Մոսկվա) Ասիական ռազմա-մշակութային կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալմազ Ուսուվալիևը Pravda.Ru-ին տված  իր մեկնաբանությունում նշել է, որ առայժմ այն, ինչ անում է Էրդողանը «քաղաքական խաղեր են»։ Նրա խոսքով, եթե խոսենք համագործակցության քաղաքական ուղղությունների մասին, ապա Ղրղզստանի համար, առաջին հերթին, միշտ էլ կարևոր են եղել հարաբերությունները Ռուսաստանի, նախկին խորհրդային հանրապետությունների և Եվրասիական միության հետ։ «Ընդհանուր անցյալը, պահպանված մշակութային ու տնտեսական կապերն այսօր որոշում են այդ երկրի տնտեսական ու մշակութային կյանքը, քաղաքական ուղղվածությունը»,- ասել է փորձագետը։ Նա «քաղաքական խաղերը» բացատրել է նրանով, որ տեղի է ունենում աշխարհի վերաբաժանում, և այդ պայմաններում «շատ առաջնորդներ ձգտում են մեծացնել իրենց դերը նոր աշխարհակարգում»։ Մեկնաբանելով Թուրքիայի թշնամիների դեմ «միասին» պայքարի մասին Էրդողանի խոսքերը Ալմազ Ուսուվալիևը նշել է, որ «այժմ դա ձեռնածություն և քաղաքական տերմինների շահարկում է, ինչը երևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից»։

«Ահաբեկչությունը լիբերալ ամերիկացիների տերմինն է, որը հորինել է այն և այդ ֆիրմային անվան տակ ոչնչացրել Իրաքը, Աֆղանստանը և այլ երկրները»,- ասել է փորձագետը։ «Քաղաքական տերմինները նենգափոխելը և մարդկանց մոլորեցնելը գործիք է այն քաղաքական գործիչների ձեռքում, ովքեր ձգտում են ընդլայնել իրենց ազդեցության գոտիները և գրավել գլոբալ տնտեսության քաղցր պատառները», - ավելացրել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՊՀ թյուրքական երկրները կհեռանան Ռուսաստանի Դաշնությունից, փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ինքը իրավասու չէ կառուցել Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքականության վեկտորը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի՝ G20-ի անդամ է, և «մենք այստեղ հո չե՞նք սկսում որևէ քաղաքական քայլեր կասկածել»։ 

«Չնայած Ռուսաստանի ղեկավարության հանդեպ շատ դիտողություններ կան: Սկզբունքորեն, եթե այդպես մտածենք: Հետևաբար, ով, որտեղ, որ միավորում է մտել, դա ղեկավարների խղճի հարցն է, կարծում եմ, որ դրանք կանխամտածված, կշռադատված որոշումներ պետք է լինեն. դա պետք է հաստատվի և՛ խորհրդարանների, և՛ երկրի ղեկավարության կողմից»,- ասել է Ալմազ Ուսուվալիևը։

 

Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское издание
Самое популярное