Ադրբեջանական զորքերն արդեն գրավել են Հայաստանի զինված ուժերի հենակետերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆavia.pro-ն գրում է, որ այն բանից հետո, երբ ադրբեջանական զրահամեքենաները և մի քանի հարյուր զինծառայողները փաստացի ճեղքելով սահմանը ներխուժել են Հայաստանի տարածք հայտնի է դարձել, որ ադրբեջանական զինուժին հաջողվել է ոչ միայն ոտք դնել հարևան պետության տարածք, այլ նաև գրավել Հայաստանի զինված ուժերի մի քանի առանցքային հենակետեր:
Ներկայացվող տեսանյութերի կադրերում կարելի է տեսնել Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները։ Փաստացի ադրբեջանական զորքերը հայ զինվորականների կողմից ոչ մի դիմադրության չեն հանդիպել, իսկ հակամարտող կողմերի միջև բանակցություններն ավարտվել են միայն նրանով, որ ադրբեջանական բանակին թույլ չի տվել ավելի առաջ գնալ Հայաստանի տարածքում։ Իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է, քանի որ խոսքը ոչ թե վիճելի տարածքների, այլ իրականում Հայաստանի տարածքի մասին է։ Հայտնի է, որ ռուսական կողմը ուշադիր հետևում է իրավիճակին, սակայն Բաքվում առայժմ բանակցությունների չեն գնում։ «Տարածաշրջանում նոր զինված հակամարտության ռիսկը շատ մեծ է։ Հավանաբար, Ռուսաստանը նույնպես կմիանա բանակցություններին սակայն այդ ընթացքում ադրբեջանական զորքերը կարող են էլ ավելի առաջ շարժվել, մանավանդ որ Բաքվում պարզ հասկացրել են, որ չեն ծրագրում զորքերը դուրս բերել այդ տարածքից»,- ասել է փորձագետը։ Հայտնի է, որ բախումների ժամանակ հնարավոր է եղել խուսափել կորուստներից, սակայն չհաստատված տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինուժը գերի է վերցրել մի քանի հայ զինվորների, որոնք գտնվել են իրենց վերահսկողության տակ անցած հենակետերում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը