Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարող է դառնալ սակարկության մանրադրամ Արևմուտքի հետ Ռուսաստանի մեծ խաղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ccbs.news-ը գրում է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքները փոխել են աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան և ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը ուղղակի ռազմական աջակցություն էր ցուցաբերում Երևանին և ձգտում էր ուժերի որոշակի հավասարակշռություն ստեղծել Հայաստանի լիակատար պարտությունը կանխելու համար, ռազմական արշավի արդյունքը շատ ողբալի դարձավ նրա դաշնակցի համար և նեղացրեց Հարավային Կովկասում հայկական գործոնի միջոցով Մոսկվայի ռազմավարական շահերը իրագործելու հնարավորությունների շրջանակը։ Եվ եթե նախկինում Ռուսաստանի Դաշնությունը առաջատար ռազմաքաղաքական ուժ և առանցքային գործոն էր այդ տարածաշրջանում, ապա ներկայումս, մի շարք փորձագետների կարծիքով, Մոսկվան ստիպված է իր ավանդական քաղաքականությունն այդ աշխարհագրությունում հարմարեցնել շուկայական փոփոխված պայմաններին։ Թեև Մոսկվան խաղաղապահ զորախումբ է մտցրել հակամարտության գոտի և պահպանում է  հետպատերազմյան խաղաղ կարգավորման գործում իր հատուկ դերը, նա կորցրել է իր աշխարհաքաղաքական առաջնորդի դերը Հարավային Կովկասում և ստիպված է հաշվի առնել նաև Թուրքիայի շահերը։

Հիմա Մոսկվայում հիմք չեն տեսնում ամրապնդվելու և ներդրվելու պարտված Հայաստանում, որն այլևս ի վիճակի չէ խմբավար լինել այն գործառույթների իրականացման գործում, որոնց վրա Մոսկվան նախկինում կարող էր հույս դնել։ Այդ մասին վկայում են մի շարք դիտարկումներ։ Այսպիսով, Կրեմլը գործնականում դադարել է արձագանքել Բաքվի և Անկարայի դեմարշներին կապված Երևանի հետ։ Ըստ ռուս վերլուծաբան Ժելենինի, նման սպառնալից բռնի շարժումներին արձագանքելու փոխարեն Ռուսաստանը սահմանափակվում է Երևան ուղարկելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին, ով ընդգծված հանգստությամբ քննարկում է միայն երկկողմանի տնտեսական խնդիրները: Մոսկվան, մեղմ ասած, չի խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Էրդողանի նախաձեռնության զարգացմանը, որը ունի երկու պետությունների միջև սահմանների հետագա բացման հեռանկար։ Նա նաև չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով։ Ռուսաստանը ներկայումս  ոչ իմաստ, ոչ էլ գործնական օգուտներ չի տեսնում նորաստեղծ տարածաշրջանային Անկարա-Բաքու-Իսլամաբադ դաշինքին դիմակայելուց, որը ներառում է նաև Քաթարը: Մոսկվան հիմա իր գլխավոր շախմատային խաղն է խաղում Արևմուտքի հետ։ Այդ առումով հավելյալ սրումը հարավում և թույլ ու ռեսուրսներ չունեցող դաշնակցին աջակցելը ռուսական քաղաքական վերնախավի կողմից դիտվում է որպես միջոցների անթույլատրելի վատնում։ Հակառակը, հարավային ուղղությամբ որոշակի զիջումները արևմտյան ուղղությամբ Մոսկվային նաև օգուտներ են խոստանում։ Մոսկվան առիթը բաց չի թողնի օգտագործելու Անկարայի հետ հարաբերությունները, որպեսի խարխլի իր արևմտյան դաշնակիցների միասնությունը։

Մոսկվայի այդ դիրքորոշման վրա ազդում է նաև մեկ այլ լուրջ գործոն. կա ևս մեկ լուրջ խաղացող, ով դժգոհ է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից և իրեն համարում է «մեկուսացված» նոր ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակից։ Դա Իրանն է, որը վերջին մեկ ամսում գնացել է Ադրբեջանի, հետևաբար և Թուրքիայի հետ հարաբերությունների ակնհայտ սրման։ Ըստ ամենայնի, Իրանը կարծում է, որ Ռուսաստանը «զիջել» է իր ընդհանուր շահերը Հարավային Կովկասում, և այժմ Թեհրանը լրջորեն հույսը դրել է Չինաստանի աջակցության վրա։ Ենթադրվում է, որ Ռուսաստանի ակնհայտ չեզոքության ֆոնին Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի և Պակիստանի ակտիվ քաղաքականությունը հանգեցնում է Հարավային Կովկասում չինական և իրանական շահերի դուրս մղմանը։

Ժամանակը ցույց կտա, թե որքան ընդունակ կարող է լինել չին-իրանական տանդեմը Հարավային Կովկասում, բայց ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Ռուսաստանը ակնհայտորեն չի ցանկանում Չինաստանի հզորացումը Կովկասում։ Ըստ ամենայնի, Մոսկվային ավելի հարմար է տարածաշրջանի ճակատագիրը որոշել Անկարայի հետ, քան ծանր քաշային Չինաստանի հետ։ Ռուսաստանը և Թուրքիան Մերձավոր Արևելքի, Մագրիբի, Կովկասի, Միջերկրական և Սևծովյան տարածաշրջաններում ունեն բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք կարող են լուծել փոխզիջումների և համագործակցության մեթոդներով։ Ավելին, ռուս-թուրքական համագործակցության ընդլայնումն խորացնում է այն սեպը, որն արդեն առկա է Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում։ Այդ առումով, ցավոք, Հայաստանը կարող է սակարկության մանրադրամ  դառնալ Ռուսաստան-Արևմուտք մեծ խաղում։

44-օրյա պատերազմի ընթացքում իրավիճակը մասամբ փրկելու, տարածաշրջանում ստատուս-քվոն և ուժերի նախկին հավասարակշռությունը պահպանելու մի քանի հնարավորություններ եղել են։ Երևանը լուրջ սխալ է թույլ տվել հոկտեմբերի սկզբին, երբ մարտերը տարբեր հաջողություններով էին ընթանում, և Ադրբեջանը լուրջ կորուստներ էր կրել։ Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը փորձել է հասնել ռազմական գործողությունների դադարեցման, սակայն Երևանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մերժել է Պուտինի այդ նախաձեռնությունը։ Երևանի համաձայնությունը կարող էր բերել Ռուսաստանի և Հայաստանի համար բարոյահոգեբանական, մարտավարական, ռազմաքաղաքական և դիվանագիտական ​​առավելությունների պահպանման։ Ադրբեջանի համար շատ անորոշ իրավիճակ կստեղծվեր, և Բաքուն կբախվեր լուրջ ներքաղաքական առճակատման և հանրային դժգոհության։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի սկզբին Երևանի անհեռատեսությունը հանգեցրել է Հարավային Կովկասում ռուսական շահերի հետագա լուրջ կորուստների և Հայաստանի վրա խաղադրույք կատարելուց հրաժարվելուն։

Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское издание
Самое популярное