Ադրբեջանը շարունակում է վարել այն թշնամական քաղաքականությունը, որը վարում է հիմնադրման օրվանից՝ 1923 թվականից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայում օրըստօրե խորացող տնտեսական խնդիրները, քաղաքական օրակարգ են բերել արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը։
Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
Հարցին,թե ի՞նչ կկրի Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը «հետէրդողանական» Թուրքիայում` թուրքագետը ասաց. «Թուրքիան ինստիտուցիոնալ առումով հակահայկական պետություն է ու թեև երկրի ղեկավարի անձն ունի նշանակություն, բայց խորքային առումով այդ երկիրը շարունակելու է վարել այն թշնամական քաղաքականությունը, որը վարում է հիմնադրման օրվանից՝ 1923 թվականից: Նախագահ Էրդողանն իր ազգայնամոլական, հայատյաց բնույթով ավելի է թեժացնում հակահայկական քաղաքականությունը, բայց ինձ մոտ համոզմունք կա, որ նրա այդ ագրեսիվ ոճն ինչ-որ առումով միաձուլվել է թուրքական-պետական ոճի հետ, և ենթադրում եմ, որ հաջորդող ղեկավարները շատ չեն հեռանալու այդ ոճից: Այնպես որ, Թուրքիայում նախագահի փոփոխությունը չի կարող խորքային փոփոխություններ առաջացնել Հայաստանի հանդեպ նրանց քաղաքականության մեջ»:
Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ՝ կախված նախագահի անձից, մակերեսային, ոճական փոփոխություններ կարելի է ենթադրել։ Որպես օրինակ՝ նա հիշեցրեց Աբդուլլահ Գյուլի շփումները հայ պաշտոնակցի հետ և այցելությունը Երևան:
«Կարծում եմ՝ հաջորդ նախագահի թեկնածուների անունները, որոնք շրջանառվում են, եթե դրանք լինեն ուժային բլոկից (Թուրքիայի Պն Հուլուսի Աքարի կամ ՆԳ նախարար Սոյլուի մասին են խոսում), ապա նրանք լինելու են «էրդողանական» ոճի այս կամ այն կերպ շարունակողները՝ հրապարակային քաղաքականության, հակահայկական ձևակերպումների առումով ևս»,- հավելեց թուրքագետը:
Սոնա Գիշյան