Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և անդրկովկասյան ժողովրդավարության Աքիլեսյան գարշապարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Կովկասի երեք երկրներից միայն Վրաստանն ու Հայաստանն են հրավիրված  2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից հրավիրված վիրտուալ «Ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Ադրբեջանը չի ընդգրկվել հրավիրված 100 երկրների ցուցակում, քանի որ այդ երկրի ղեկավարը, ինչպես և մի շարք այլ երկրների ղեկավարներ, «տարիներ շարունակ խարխլել են ժողովրդավարական համակարգերը»։ 

Հասկանանք Բայդենի այս կարևոր դիրքորոշումը. նա ասում է, որ աշխարհն այժմ կանգնած է «ինքնավարության և ժողովրդավարության միջև պայքարի մեջ»։ Վաշինգտոնն ասում է, որ իր արտաքին քաղաքականությունը լինելու է գաղափարական փաթեթավորմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է ամերիկյան Foreign Affairs հրատարակությունը, ԱՄՆ-ը «ջանքեր կգործադրի երկրներին միավորել ժողովրդավարություն ցանկացողների կոալիցիայում և գլխավորել այդ համաշխարհային ժողովրդավարական դաշինքը»: 

Հիմա իրավիճակի հիմնական հատկանիշների մասին։ Նախ, Անդրկովկասում հետխորհրդային տրանսֆորմացիան իրականացվել է ժողովրդավարացման տեղական մոդելներով։ Երկրորդ հատկանիշը այն է, որ տարածաշրջանի ժողովրդավարական գործընթացները հայտնվել են տեղական ազգայնականության գրկում, որը կատարում է ներքին համախմբման, մոբիլիզացման և նոր ազգային վերնախավի կողմից իշխանության պահպանման գործառույթը։ Երրորդը ազգայնական դեմոկրատիաներն են որոնցից ոմանք ավելի մեծ չափով, ոմանք ավելի փոքր չափով, տարբեր փուլերում և տարբեր ձևերով իրենց դիրքավորել են որպես «արևմտամետներ։ Չորրորդը այն է, որ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դեմոկրատական ​​ներուժը տարբեր է։ 

Վրաստանը սկսել է համարվել «կայացած ժողովրդավարություն» միայն այն բանից հետո, երբ 2013 թվականի նոյեմբերին Սահակաշվիլին լքել է քաղաքական ասպարեզը։ Հայաստանը հայտնվել է «ժողովրդավարությունների» ցուցակում 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ով, ըստ Financial Times-ի «երկիրը դուրս է բերել ավտորիտար ծուղակից»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նախագահ Իլհամ Ալիևը, Le Monde-ի խոսքերով «զոհաբերել է Արևմուտքում տարիներ շարունակ ստեղծած դեմոկրատ կառավարչի իր կերպարը, որպեսզի հաճոյանա իր ժողովրդի ազգայնական նկրտումներին»։ Արդյունքում ունենք հետևյալ պատկերը Վրաստանը ձգտում է դեպի Արևմուտք, Հայաստանը ցանկանում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրքիայի ռազմավարական դաշնակից և գործընկեր։ Այստեղ ինտրիգը այն է, թե ինչպե՞ս են Բայդենն ու նրա օգնականները խաղարկելու անդրկովկասյան «ժողովրդավարական ​​փասիանսը»։ Բոլոր ցուցանիշներով ԱՄՆ-ը փնտրում է կոնկրետ մոտեցումներ ելնելով տարածաշրջանի երկրների կոնկրետ խնդիրներից։ Մի շարք գործոնների հետևանքով Անդրկովկասում ձևավորվել են հիբրիդային ռեժիմներ, որոնք անկայուն կերպով հավասարակշռում են ժողովրդավարությունն ու ինքնավարությունը։ Ինքնավարություն-ժողովրդավարություն սանդղակով նրանք բոլորը հավասարակշռվում են «երկու ափերի» միջև ձգվելով նախ դեպի մեկը, ապա մյուսը։ Մինչ Վրաստանը խարիսխ է գցել ժողովրդավարական ծոցում, Հայաստանը, որտեղ խոսում են կառավարման նախագահական ձևին վերադառնալու հնարավորության մասին, կարող է իր նավը հանել այնտեղից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևը չեղարկել է Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանափակում է մեկ անձի պաշտոնավարումը նախագահության երկու ժամկետով։

Եվս մեկ կետ. այժմ Վրաստանում և Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժերը գործում են երկրի ներսում։ Ադրբեջանում քիչ թե շատ նկատելի ընդդիմությունն իր գործունեությունը տեղափոխել է իր սահմաններից դուրս՝ հիմնականում Եվրոպա։ Բաքուն կարծում է, որ դա «նեղ փոքրամասնություն» է, որն աջակցություն է ստանում Արևմուտքում և օգտագործվում է նրա կողմից որպես ճիշտ ժամանակին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Արևմուտքը, հատկապես Բաքվի համար հաղթական ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանում  Հայաստանում տեղի ունեցածի նման «գունավոր հեղափոխություն» իրականացնելու հնարավորություն չունի։ Այդ դեպքում «դեմոկրատների կոալիցիան» ինչ՞  կարող է անել Ադրբեջանում։ Թվում է, թե կարելի է ջանքեր գործադրել փոխելու Բաքվի հնարավորությունների ցանկը, որը հայտնվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետ, այսինքն Ադրբեջանի համար «հաղթանակը պետք է վերածվի պարտության»։ Միաժամանակ չի կարելի բացառել, որ ճնշում կսկսվի Ռուսաստանի Աքիլեսյան գարշապարի վրա, որը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ներկայությանն է։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, կարող են պահանջել այլ խաղաղապահների մուտք հակամարտության գոտի բացառելու համար տարածաշրջանի ամբողջական վերադարձը Բաքվի վերահսկողության տակ։ Այսպիսով, կարող է ստեղծվել նոր իրավիճակ, որը կազդի Ադրբեջանի ներքին վիճակի վրա։ Նկատի առնենք, որ Վաշինգտոնի և Փարիզի թույլ մասնակցությունը Ղարաբաղում կրակը դադարեցնելու ջանքերին կարող է փոխարինվել ուժեղ ակտիվությամբ, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այլ հարց է այն, որ Բաքուն կանխարգելիչ խաղա և հասցնի  Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրավացի են այն փորձագետները, ովքեր կարծում են, որ նրա համար խաղադրույքները հիմա ահռելիորեն ավելացել են համեմատած Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների հետ։ Չի կարելի բացառել, որ ամերիկյան «ժողովրդավարությունների գագաթնաժողովից» հետո որոշ ուժեր, որոնք սնվում են Արևմուտքում, լուրջ ջանքեր գործադրեն Անդրկովկասում աշխարհաքաղաքական նոր կապիտալիզացիա ստեղծելու համար։ Պետք է պատրաստ լինել իրադարձությունների նման ընթացքին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное