Էդուարդ Հովհաննիսյանը Netflix-ի համար ռուսական նոր սերիալ կնկարահանի
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանաբնակ Էդուարդ Հովհաննիսյանն ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության համար կնկարահանի հոգեբանական դրամայի ժանրում ռուսական նոր սերիալ։ Գլխավոր դերում հրավիրվել է Ալեքսանդր Պետրովը, գրում է fontanka.ru-ն:
Սթրիմինգային հարթակի ռուսալեզու նոր նախագծի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 10-ին։ Դա կլինի պատմություն մի հայտնի անձի մասին, որի անձնական կյանքը ոչնչացվել է ողբերգական իրադարձությունների պատճառով:
Սցենարիստների թվում են Ալեքսեյ Կամինինը և Մարսել Շայխաթթարովը։ Նոր նախագծի պրոդյուսերների շարքում է Ֆեդոր Բոնդարչուկը: