Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա՝ Գյուտարարների օր, Ուկրաինա՝ Ուկրաինական գրերի և լեզվի օր, Գերմանիա՝ Բախտորոշ օր, Ադրբեջան՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Արագ արձագանքման հատուկ ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը:

1900 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Անահիտ Մասչյանը:

1901 - վախճանվել է բանաստեղծ, բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1907 – ծնվել է գրականագետ Մկրտիչ Մկրյանը;

1920 – ծնվել է Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր հայազգի Ալենուշ Տերյանը:

1932 – ծնվել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, որը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է:

1926 - Երևանում կայացել է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

1948 – ծնվել է «Արարատ» թիմի անդամ, ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:

1957 – վախճանվել է խորհրդահայ քաղաքական գործիչ Գրիգոր Հարությունյանը:

1961 – ծնվել է քանդակագործ Արշակ Նազարյանը:

1995 - վախճանվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

2002 – ստեղծվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը:

2005 - Փարբի գյուղից ոչ հեռու գտնվող տարածքում Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակել են արիացիների կմախքի մնացորդներ և զարդեր:

2006 - Ծաղկաձորում բացվել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ռեստ հաուզ» հյուրանոցային համալիրը:

2009 - տեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը:

2010 - ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը «Երևան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: 4 անձ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:

2020 - ժամը 18:30-ին Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի սահմանին մոտ խփվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ, որի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել և պատրաստակամություն վճարել փոխհատուցում:

- ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի գոտում հրադադարի հաստատման և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

959 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը:

1799 - տեղի է ունեցել Բրյումերի 18-ի հեղաշրջումը՝ Նապոլեոն Բոնապարտը զինվորականների օգնությամբ տապալել է դիրեկտորիատի ռեժիմը:

 1818 – ծնվել է ռուս հանրահայտ գրող Իվան Տուրգենևը:

1870 - Կուլմանեի ճակատամարտում ֆրանսիացիները հաղթել են պրուսացիներին:

1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Վելիմիր Խլեբնիկովը:

1892 – ծնվել է գերմանացի գրականագետ Էրիխ Աուերբախը:

1897 – ծնվել է բրիտանացի քիմիկոս Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշը:

1900 - ռուսական 100 հազարանոց զորաբանակը ավարտել է Մանչժուրիայի օկուպացիան:

1906 - Թեոդոր Ռուզվելտը դարձել է օտար երկիր այցելած Միացյալ Նահանգների առաջին նախագահը:

1907 - Տրանսվաալ գաղութը բրիտանական թագավոր էդուարդ 7-րդին է նվիրել  «Կուլլինան» ալմաստը, որը մինչ հիմա հանդիսանում է հայտնաբերված ամենախոշոր ալմաստը աշխարհում:

1911 - Գլեբ Կոտելնիկովը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած РК-1 աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը:

1918 – վախճանվել է ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները:

1934 – ծնվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող Կարլ Սագան:

1936 – ծնվել է լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:

1937- ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Չինաստանի Շանհայ քաղաքը:

1938 – Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվել են ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ է մտել «բյուրեղապակյա գիշեր» անվանմամբ:

1965-էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով ԱՄՆ-ի 7 հյուսիս–արևելյան նահանգները և կանադական Օնտարիոն գիշերը հայտնվել են խավարի մեջ:

1970 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը:

1974 – ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոն:

1985 - Գարրի Կասպարովը հաղթելով Անատոլի Կարպովին 22 տարեկանում

դարձել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն:

1989 - սկսել է «սառը պատերազմի» խորհրդանիշ հանդիսացող Բեռլինյան պատի քանդումը։

1993 - բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվել է 1566 թվականին կառուցված կամուրջը:

1994 – առաջին անգամ սինթեզվել է Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը` դարմշթադթիումը:

2004 – թողարկվել է Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное