ԱՀԿ-ի ղեկավարը զգուշացրել է նոր վիրուսի մասին, որին հնարավոր չի լինի զսպել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆria.ru-ն գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր ի հայտ գալու մասին, որին անհնար կլինի զսպել։
«Կենսաբանական տեսանկյունից կասկած չկա, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որին մենք պարզապես չենք կարողանա զսպել», - ասել է նա G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով անհրաժեշտ է դասեր քաղել ներկա համաճարակից հաջորդին պատրաստվելու համար։
Ըստ Գեբրեյեսուսի` համաշխարհային հանրությանը անհրաժեշտ է «ուժեղացված» ԱՀԿ, նոր ֆինանսական մեխանիզմ համաճարակների դեմ պայքարը ապահովելու համար և ավելի լավ կառավարում առողջապահական սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհրդի ստեղծման համար համաճարակների դեմ պայքարի համաձայնագրի ստորագրման տեսքով։
Ավելի վաղ, ԱՀԿ ղեկավարն ասել էր, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի, եթե մարդկությունը որոշի դա անել, քանի որ աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները հիվանդությունը հաղթահարելու համար։ Ըստ Գեբրեյեսուսի` մինչև տարեվերջ աշխարհի յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 40%-ին պատվաստելու նպատակը «իրագործելի է», սակայն դրա համար պետություններն ու ընկերությունները պետք է գործեն իրենց հայտարարություններին համապատասխան։ Նա կոչ է արել այն երկրներին, որոնք հասել են նպատակին, այդ թվում G20-ի երկրներին, առաջնահերթություն տալ միջազգային COVAX մեխանիզմին և աֆրիկյան Avat հիմնադրամին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը