Հայտնի է դարձել, թե որ ազգություններն են առավել ներկայացված Մոսկվայի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆriamo.ru-ն գրում է, որ այսօր Մոսկվայի մարզը ազգային միասնության խորհրդանիշ է, որտեղ ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ իրենց յուրահատուկ ավանդույթներով և մշակութային արժեքներով։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում և տարածաշրջանում, ըստ Mosstat-ի, ապրում է 20,3 միլիոն քաղաքացի:
Ներկայումս Մոսկվայում ապրում է 12,6 միլիոն մարդ, որից 5,8 միլիոնը տղամարդիկ են, 6,8 միլիոնը կանայք։ Մոսկվայի մարզում ապրում է 7,7 միլիոն մարդ, որից 3,5 միլիոն տղամարդիկ են, իսկ 4,1 միլիոնը կանայք։
Ըստ ազգության գերակշռող թիվը ռուսներն են՝ 10,1 միլիոն Մոսկվայում, 5,9 միլիոն Մոսկվայի մարզում։ Երկրորդ տեղում ուկրաինացիներն են, որոնցից 159 հազարն ապրում են մայրաքաղաքում, իսկ 114 հազարը՝ տարածաշրջանում։ Նրանց հետևում են թաթարները՝ 150 հազար Մոսկվայում, 54 հազարը՝ Մոսկվայի մարզում։ Չորրորդ տեղը զբաղեցնում են հայերը. Նրանցից 109 հազարն ապրում է մայրաքաղաքում, ևս 60 հազարը ծայրամասերում։ Ադրբեջանցիները թվաքանակով հինգերորդ տեղում են՝ Մոսկվա 57 հազար մարդ, Մոսկվայի մարզ 18 հազար։ Մոսկվայի մարզում բնակվող ազգությունների առաջին տասնյակում են նաև հրեաները, բելառուսները, վրացիները, ուզբեկները և տաջիկները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը