Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է. ԵԽԽՎ համազեկուցողները՝ վարչապետ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով ԵԽԽՎ համազեկուցողներին՝ վարչապետը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

20 տարվա ընթացքում մենք մշտապես բարձր ենք գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը և դա դիտարկել ենք որպես մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցող կարևորագույն մասնակցություն: Երբ մենք անդամագրվում էինք Եվրոպայի խորհրդին, մեր անդամակցության փաստաթղթերում 2 հիմնական ուղղություն կար, որոնք կարևոր էին այդ շրջանում՝ մեկը ժողովրդավարությունն էր, մյուսը՝ խաղաղությունը:

Պետք է արձանագրեմ, որ ժողովրդավարության ոլորտում շոշափելի հաջողություններ ունենք և կարող ենք վերջապես արձանագրել, որ ժողովրդավարական ոլորտի մեր հաջողություններն այնպիսին են, որ տեսնում և արձանագրում է նաև միջազգային հանրությունը: Ուրախ եմ նաև, որ Եվրոպայի խորհուրդն է դա տեսնում և արձանագրում: Կարծում եմ, որ հատկապես վերջին շրջանի իրադարձություններն ակնհայտ են դարձնում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Մենք թերևս արագությունները կարգավորելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ճիշտ արագություն որդեգրենք այդ փոփոխությունների համատեքստում: Մեկ բան ակնհայտ է՝ երկար տարիներ Հայաստանում առկա ֆունդամենտալ պրոբլեմը նույնքան ֆունդամենտալ կերպով լուծված է. խոսքն ընտրությունների արդյունքների վստահելիության մասին է, և այս առումով, իհարկե, մենք գնահատում ենք այն ներդրումը, որ 20 տարվա ընթացքում ԵԽ-ն ունեցել է Հայաստանին ժողովրդավարության հարցում աջակցելիս:

Մյուս հարցում մենք խնդիրներ ունենք. մեր տարածաշրջանում, ցավոք, կայունությունը և խաղաղությունը շատ մեծ հարվածի տակ են, և այն փաստը, որ մենք մինչև հիմա ունենք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիներ Ադրբեջանում, սրա ամենավառ արտահայտումն է: Ես շատ բարձր եմ գնահատում, որ ԵԽԽՎ-ում այս խնդիրը բարձրաձայնվեց և արձանագրվեց: Դա իսկապես կարևոր է: Կարևոր է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցերում շատ սկզբունքային դիրքորոոշում է արտահայտում: Սա էլ ավելի է ընդգծում Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության կարևորությունը:

Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր մարտահրավերների և դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը: Վատ լուրն այն է, որ դա միայն մեզնից չէ կախված, ավելի ճիշտ վատ լուրն այն է, որ այս օրակարգը ոչ բոլորն են կիսում և, համենայնդեպս, խաղաղության պարամետրերի պատկերացումները նույնական չեն: Բայց մենք պիտի հետևողական շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Ամեն դեպքում այս հարցում ունենք նաև մեր միջազգային գործընկերների աջակցության կարիքը: Կրկին ուզում եմ ողջունել ձեզ և ուրախ եմ այս առիթի համար, որպեսզի մեր գործերի ընթացքը քննարկենք»:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ և իմ գործընկերների երախտագիտությունը հայտնել մեզ այստեղ հրավիրելու համար: Նաև ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ 2021 թվականի ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման և այդ ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի համար: Դա հաղթանակ էր ոչ միայն Ձեզ համար, այլև հաղթանակ էր Հայաստանում ժողովրդավարության համար: Ինչպես Դուք արդեն նշեցիք, Հայաստանը շատ ձեռքբերումներ է ունեցել ժողովրդավարության ոլորտում: Վերջին 3 օրվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպելու շատ մարդկանց, այցելելու մի շարք կառույցներ, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և այլ մարմիններ: Եվ իսկապես ուրախալի է տեսնել, որ Ձեր երկիրը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է»:

Իր հերթին Կիմո Կիլյունենն ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Առաջին հերթին, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների լավ կազմակերպման համար: Մենք դիտորդ ենք եղել և արձանագրել ենք, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին և հանձնառություններին: Անձնապես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները Ձեզ և Ձեր կուսակցության համար շատ ավելի կարևոր էին, քան թավշյա հեղափոխությունից հետո կայացած ընտրությունները, քանի որ այժմ իրավիճակն ավելի կոնսոլիդացված է և կարող եք իրականացնել ձեր ծրագիրը: Ձեր կառավարության ծրագիրն ստացել է ժողովրդի ուժեղ մանդատը, և վստահելիությունը երաշխավորված է ընտրությունների արդյունքներով»:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ մասնակից բոլոր երկրների ջանքերը և նշել, որ կշարունակեն բարձրաձայնել Ադրբեջանում հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոլորտային մի շարք բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետն անդրադարձել է դատաիրավական, հակակոռուպցիոն, սահմանադրական, ինստիտուցիոնալ, ընտրական ռեֆորմներին, նաև ընդգծել խոսքի ազատության ոլորտում առաջընթացը՝ նշելով, որ Հայաստանում մամուլի և արտահայտվելու ազատությունը երբեք չի եղել այնպիսի բարձր մակարդակի, ինչպիսին է 2018 թվականից հետո և հիմա: Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության հզորացման օրակարգին և շարունակելու է հաստատակամորեն առաջ ընթանալ այդ ճանապարհով:

Արծարծվել են նաև խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

США рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыАрмения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих мест
Самое популярное