Մոսկվացի հայուհին միայնակ ծեծել է երեք ադրբեջանցու Հայաստանի դրոշը անարգելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ մոսկվացի մի հայուհին միայնակ ծեծել է երեք ադրբեջանցու Հայաստանի դրոշը անարգելու համար։ Երիտասարդները մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են։
Երեկոյան մոսկովյան սրճարաններից մեկի մոտ հայուհի Դիանա Մարտիրոսյանի և երեք հարբած ադրբեջանցիների միջև բանավոր փոխհրաձգություն է տեղի ունեցել։ 19, 23 և 24 տարեկան երիտասարդներին դուր չի եկել աղջկա սպորտային պայուսակի վրայի Հայաստանի դրոշի պատկերը։ Արդյունքում Դիանան, որը բազմաթիվ մրցանակներ ունի առանց կանոնների մարտարվեստում մարմնական վնասվածքներ է հասցրել ադրբեջանցիներին։ Տղաներից մեկի մոտ նույնիսկ քթի և գանգի ոսկորների կոտրվածքներ են ախտորոշվել։ Մյուս երկուսը նույնպես հայտնվել են հիվանդանոցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը