Ադրբեջանի զինված ուժերը բացահայտել են «Ղարաբաղյան արկղ» գործողության մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvoennoedelo.com-ը գրում է, որ Ադրբեջանը նոր մանրամասներ է հրապարակել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Ղարաբաղյան արկղ» գործողության անցկացման վերաբերյալ։ Մասնավորապես, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ռամիզ Թախիրովը պատմել է, թե ինչպես է ապահովվել հայկական ՀՕՊ-ի արագ ճնշումը Լեռնային Ղարաբաղում։
Նախ, որպեսզի հակառակորդին ստիպեն գործի դնել հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը, որոշվել է կազմակերպել զանգվածային ավիահարվածի իմիտացիա օգտագործելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Դրանք առանց հակառակորդի հակաօդային պաշտպանության ազդեցության տարածք մտնելու տարբեր շեղող մանևրներ են կատարել։ Հակառակորդի կողմից այդ պլանի բացահայտումը թույլ չտալու համար որոշվել է հակաօդային պաշտպանության գոտի ուղարկել հին մխոցային Ան-2 ինքնաթիռներ։ Օդաչուները Ան-2-ն ուղղել են հակաօդային պաշտպանության գոտիներ, մինչդեռ իրենք պարաշյուտով դուրս են թռել ինքնաթիռից։ Եթե հակառակորդը չի խոցել այդ ինքնաթիռները, դրանք զգալի վնաս են հասցրել, քանի որ օգտագործվել են որպես կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և լցված են եղել պայթուցիկով։ Ադրբեջանական կողմի կարծիքով այդ իմիտացիոն թիրախները պետք է ստիպեին հայկական զինված ուժերին վատնել թանկարժեք Tor-M2 KM հրթիռները, որոնցից հայերն ունեին շատ սահմանափակ քանակությամբ։ Հաղորդվել է, որ ադրբեջանական հրամանատարության պլանը իրականացվել է։ Որոշ ժամանակ անց հրթիռների սակավության պատճառով հակառակորդը չի կարողացավել օգտագործել Tor-M2KM համակարգերը։
Հաջորդ փուլում խոյահարող զինամթերքը և հարձակողական անօդաչու թռչող սարքերը, ներառյալ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, հարվածներ են հասցրել արդեն հայտնաբերված ՀՕՊ համակարգերին։ Անօդաչու թռչող սարքերի գործողություններին աջակցելու և հակաօդային պաշտպանության համակարգի գործողությունները բարդացնելու համար ակտիվորեն օգտագործվել են նաև էլեկտրոնային պատերազմի համակարգերը, որոնք խոչընդոտել են ՀՕՊ ռադարների աշխատանքը։ Այդ տեխնիկական միջոցներով Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի համար ստեղծվել են սխալ էլեկտրոնային թիրախներ։
Բացի այդ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի վրա հարձակումներ են իրականացվել ուղղաթիռների վրա տեղադրված մինչև 30 կմ հեռահարություն ունեցող Spike-NLOS հրթիռների միջոցով։ Ադրբեջանի զինված ուժերի տվյալներով՝ «Ղարաբաղյան արկղ» գործողության իրականացման շնորհիվ ռազմական գործողությունների առաջին իսկ օրերին ոչնչացվել են հայկական զենիթահրթիռային համակարգերի մինչև 60 տոկոսը։
Նշվել է, որ մինչ հակամարտության սկիզբը Ղարաբաղի հայկական հակաօդային պաշտպանության համակարգը, ըստ տարբեր աղբյուրների, բաղկացած է եղել 24 Օսա-ԱԿ (Մ) հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերից, 6 Tor-M2 KM հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերից, մեկ դիվիզիոն S-300PS-ից, 3 դիվիզիոն «Կրուգ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերիցի և մեկ դիվիզիոն C-125 ՀՕՊ հրթիռային համակարգից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը