Ծանոթ ու միարժամանակ անհայտ … թեյնիկ տեբուցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախ եկեք պարզենք, թե ինչ է տեբուցինը: Նման կերպ են Ճապոնիայում անվանում թուջե թեյնիկը, որի մեջ եփում են կանաչ թեյ: Տեբուցին թեյնիկի պատմությունը մի քանի հազարամյակի է: Այնուամենայնիվ, մեզ համար իր սովորական տեսքով, այն հայտնվել է մոտ 16-րդ դարում և հարյուր տարի անց տարածվել ամբողջ աշխարհով: Ժամանակի ընթացքում տեցուբինի օգտագործումը դարձել է բարձր եկամուտ ունենալու ցուցանիշ:
Մյուս թեյնիկներից տեբուցինը տարբերվում է նրանով, որ թեյը եռացնելու ժամանակ ջուրը հարստանում է երկաթով, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում խմիչքի համի վրա: Մինչ տեբուցինի հայտնվելը ճապոնացիները օգտագործել են պղնձե թեյնիկ, որը կոչվել է յակկան: Բայց պղինձը իրականում փչացնում էր թեյի համը և հայտնվել են թուջե թեյնիկները: Ենթադրվում է, որ սենչան տեսակի թեյն է ամենահարմարը տեբուցին թեյնիկով պատրաստելու համար: Այն Չինաստանից Ճապոնիա բերված այն կանաչ թեյն է, որը հետագայում այնքան է սիրվել ճապոնացիների կողմից, որ ներկայումս այդ թեյի արտադրությունը կազմում է երկրում թեյի ընդհանուր արտադրության 75% -ը: Սենչան հարուստ է վիտամիններով և ունի մի փոքր տտիպ համ: Ավելին, ի տարբերություն մատչայի թեյի (փոշի կանաչ թեյ), սենչայի համը բարելավվում է այն ժամանակ, երբ այն եփում են տեբուցին թեյնիկի մեջ: Ճիշտ է համարվում տեբուցինի տաքացնելը բաց կրակի վրա: Ավելին, տեբուցինում եփված թեյը շատ ավելի երկար է տաք մնում, քան ցանկացած այլ ժամանակակից թեյնիկում եփված թեյը: Ինչ վերաբերվում է այդ թուջե թեյնիկի արտաքին տեսքին, ապա դրա համար հատուկ ստանդարտներ չկան: Տեբուցինը կարող է լինել ընդամենը միայն մի քանի գավաթ թեյի համար, բայց կան նաև այնպիսի թեյնիկներ, որոնցով կարելի է թեյ հյուրասիրել միանգամից մի քանի տասնյակ մարդու: Ավանդաբար, տեբուցինը զարդանաշխվում են ռելիեֆային նախշերով: Ընդ որում ժամանակի ընթացքում հայտնվել են այլ այնպիսի սպասքներ, որոնք կրկնում են տեբուցին թեյնիկի ոճը:
Տարիների ընթացքում տեբուցին թեյնիկը չի կորցրել իր ժողովրդականությունը, և ներկայումս էլ օգտագործվում է ճապոնացիների կողմից: Այն կարելի է տեսնել ճապոնական բազմաթիվ ռեստորաններում: Հայտնի է, որ տեբուցին թեյնիկները չեն մաքրում, ընդ որում հատկապես չեն օգտագործում քիմիական նյութեր: Համարվում է, որ որքան շատ է թեյնիկի օգտագործման ընթացքում առաջացած նստվածքը, այնքան լավ է այն պաշտպանում թեյնիկը ժանգոտելուց և բացի այդ էլ նման թեյնիկով եփած թեյը ավելի օգտակար է առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը