Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի Զանգեզուրյան լաբիրինթոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iarex.ru –ն գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն CNN Türk հեռուստաալիքի ուղիղ եթերում, պատասխանելով օրակարգային հարցերին, անդրադարձել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։ «Մենք այդ հարցերի շուրջ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ,- ասել է Չավուշօղլուն, - մենք դրական ազդակներ ենք ստացել Հայաստանից։ Մենք հայտարարել ենք, որ արձագանքելու ենք Հայաստանի դրական քայլերին։ Մենք քննարկում ենք նաև Ադրբեջանի հետ, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել միասին»։ Օբյեկտիվության համար նկատենք, որ Երևանն ինքն է ստացել «դրական ազդանշաններ Թուրքիայից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», ինչի մասին օգոստոսի վերջին ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միայն այս փաստը վկայում է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են ինչ որ փակ երկխոսության մեջ լինել  երրորդ կողմի, ամենայն հավանականությամբ, Վրաստանի միջնորդությամբ։ Այդ առնչությամբ շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրել այն փաստին, թե օգոստոսի վերջին Սարաևո կատարած այցից հետո ինքնաթիռում ինչպես մանրամասնորեն է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին: Նա ասել է, որ «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», որ «պատմությունը չպետք է խոչընդոտ լինի այդ ճանապարհին, միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է հնչեն ապագային միտված հաշտարար մոտեցումներ»։ Ավելին, թուրքական մեկնաբանությամբ, Երևանի գործողությունների սխեման նախատեսում է Բաքվի հետ հաշտության պայմանագրի կնքում, և միայն դրանից հետո է հնարավոր զբաղվել Անկարայի և Երևանի հարաբերությունների վերականգնման հարցերով։

Չմեկնաբանելով Էրդողանի առաջ քաշած պայմանները, պետք է խոստովանել, որ առաջարկվող սխեման ունի իր տրամաբանությունը, այսինքն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ առանձին են, ինչպես նաև առանձին են հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան նահանջել է 2009 թվականի հոկտեմբերի ցյուրիխյան բանաձևից, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ բառացիորեն մեկ քայլ էր մնում Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելուց՝ շրջանցելով Ադրբեջանը։ Այն ժամանակ պատճառը Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունն էր։ Ինչպես այդ առնչությամբ գրել է բրիտանական The Economist-ը, հղում անելով Թուրքիայի նախկին արտգործնախարար և նախկին վարչապետ Դավութօղլուին  «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում»։ Բայց, նրա խոսքով, «այդ գործընթացը տապալվել է երեք երկրներում ազգայնականների բացասական արձագանքի պատճառով»: Թուրք ազգայնականները հրաժարվել են ընդունել որևէ գործարք, քանի դեռ Հայաստանը չի լքել Լեռնային Ղարաբաղը։ Հայ ազգայնականները Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բաքուն Անկարային մեղադրել է դավաճանության մեջ, քանի որ Ցյուրիխյան արձանագրություններում ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսք չի եղել։ Հիմա իրավիճակը փոխվել է հատկապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Արևմուտքից չի լսվում Թուրքիայի հետ Հայաստանի հաշտություն կնքելու կոչեր, ինչպես նաև աննկատ է (գոնե այս փուլում) Անդրկովկասում Արևմուտքի շահերը առաջ տանելու Թուրքիայի ցանկությունը։ Երևանը որպես  Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդ տեսնում է Մոսկվային, իսկ Թուրքիան առաջարկում է եռակողմ բանակցային ձևաչափ՝ Անկարա-Բաքու-Երևան։ Այս ամենի նպատակներն ակնհայտ են տարածաշրջանում խնդիրները լուծել բացառապես տարածաշրջանային երկրների ջանքերով, առանց Արևմուտքի միջամտության։ Միաժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի առջև պայման են դնում, որն է Բաքվի և Նախիջևանի միջև հաղորդակցության «միջանցք» ապահովելը։ Անկարան կարծում է, որ միայն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակման շուրջ առաջընթացը կարող է ապահովել Երևանի հետ երկխոսությունը։ Բայց որքան էլ նման նախագիծը գրավիչ թվա թղթի վրա, նրա ճակատագիրը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ անորոշ։ Ապշեցուցիչ է այն, որ ռուսական կողմը երբեք չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը բացակայում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրի տեքստում։ Այսինքն Զանգեզուրի միջանցքի մասին խոսում են միայն Բաքուն և Անկարան։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա սկզբունքորեն դեմ չէ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությանը, բայց Երևանին դուր չի գալիս այն տարբերակը, որն առաջարկում է Բաքուն, այսինքն Մեղրիով, որը գտնվում է հենց Իրանի հետ սահմանին: Կան այլընտրանքներ. օրինակ՝ «հյուսիսային երկաթուղային երթուղին» Ակստավա-Իջևան-Դիլիջան-Նախիջևան: Մեկ այլ տարբերակ է Թուրքիայից Ախուրյանով դեպի Գյումրի, Երևան, Երասխ և Նախիջևան երկաթգիծը շահագործելը։ 

Ամեն դեպքում, ըստ փորձագետների, այս փուլում նման նախագծերի կոմերցիոն շահերն այնքան ակնհայտ չեն, ինչքան աշխարհաքաղաքականը։ Միաժամանակ, Ադրբեջանի ենթակառուցվածքային նախագծերում թուրք ներդրողների ակտիվության աճի փաստը հուշում է, որ Էրդողանը փորձում է հնարավորինս կապել Բաքվին համատեղ պարտավորությունների շրջանակներում։ Իսկ Ադրբեջանում կարծում են, որ Անկարայի հետ կապերի ամրապնդումը երաշխիք է, որ տարածաշրջանային խոշոր խաղացողի առկայությունը կնվազեցնի ռազմաքաղաքական ռիսկերը։ 

Մոսկվան պետք է հարմարվի նոր իրողություններին և սկսի իր ազդեցությունն ու շահերը Հայաստանում և Ադրբեջանում տեղափոխել նոր ու ավելի լավ մակարդակի, որպեսզի Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գաղափարը փակուղի չմտնի։ Հաղորդակցային նախագծերի գործնական իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նախ կարգավորվեն հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի, իսկ հետո Թուրքիայի և Հայաստանի միջև, կամ միարժամանակ։ Իսկ դա անելը հեշտ չի լինի, բայց դա պետք է անել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»
Самое популярное