Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից տրվել են իրավական գնահատականներ յուրաքանչյուր առանձին դեպքին, ինչպես նաև ամբողջական ընդհանրության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր  դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքին:

«Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաև հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաև գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարդկային վերաբերմունքի դրսևորումներին, միջազգային ահաբեկչությանը և վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին: Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաև հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, կարող ենք միանշանակ պնդել՝ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերն իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների: Նրա խոսքով, դա հայկական կողմին հնարավորություն տվեց, հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, առավել ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այդ մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ:

«Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, և այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաև Իրանի իմ գործընկերը»,-նշել է գլխավոր դատախազը:

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի իր պաշտոնակցի և Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ հանդիպմանը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները և այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում:

«Եվ ի պատիվ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի, պետք է ասեմ, որ առաջին իսկ պահից ինքը նախաձեռնություն է ցուցաբերել հատկապես հումանիտար, իրավական բնույթ ունեցող հարցերով երկխոսություն սկսելու և ունենալով մեկ նպատակ, որպեսզի այդ բնույթի խնդիրները շատ արագ լուծվեն բոլորի համար կարծում եմ հասկանալի է մի բան, առանց հումանիտար խնդիրների լուծման, այսօր արծարծվող, նաև փաստաթղթերում առանձին շրջանառվող այլ համագործակցության, այլ ուղղություններով գործակցությունը միշտ էլ վտանգված է լինելու: Եվ առաջին մեր եռակողմ հանդիպումը եղավ հունվար ամսին Մոսկվայում ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, օրակարգն այդ պահին իմ կողմից բարձրացված եղել է այս տրամաբանության մեջ՝ հատկապես մեր գերիների վերադարձման հարցը:

Իհարկե, ՀՀ-ն տարբեր մեխանիզմներով, տարբեր պետական ինստիտուտների համագործակցության արդյունքում է այս ուղղությամբ աշխատել, որովհետև սա առաջնահերթություն է եղել մեզ համար, որպես պայմանական արդյունք կարող ենք համարել այնքանը, որ դրանից հետո մենք բավականաչափ մեր ռազմագերիների վերադարձ ունեցել ենք: Ցավով, այս պահի դրությամբ, խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ կա ընդհանուր, բազմակողմ ընկալում, որ այդ խնդիրը ժամ առաջ պետք է լուծվի:

Դրան հաջորդել է մեր 2-րդ հանդիպումը և վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Նոր Սուլթանում, այստեղ քանի որ գերիների լիարժեք  վերադարձ մենք չունեինք, կրկին առաջին խնդիրը իմ կողմից բարձրացված եղել է գերիների հարցը, սահմանային միջադեպերի հետ կապված հնարավոր եռակողմ մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտությունը, և դա բացատրել եմ այն պարզ, հասկանալի պատճառով, որ սահմանային յուրաքանչյուր միջադեպ, իսկ այդպիսի օրինակներ մենք շատ ենք ունեցել, միշտ էլ կարող են որևէ կողմի կողմից գեներացվել և ցանկացած պահի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք ինչ կուլմինացիայի կարող են բերել: Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է նախ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի կողմից, համաձայնություն է տվել դրան նաև Ադրբեջանի գլխավոր դատախազը, և դրա արդյունքում պետք է արդեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ձեռք բերել պայմանավորվածություններ, իհարկե, սա էլ հեշտ չէ, սա, այս տեսակ շփումներն էլ շատ պարզ ու սահուն չեն ընթանում: Վստահորեն կարող եմ ասել, որ դրան հաջորդող հիշարժան միջադեպերից մենք ունեցանք Արցախում՝ Մարտակերտի շրջանում, տրակտորի վարորդի սպանությունը, և մեր պայմանավորվածությունների շրջանակում մենք անմիջապես տեղեկատվությունը տվել ենք մեր ռուս գործընկերներին, ակնկալել ենք, որ նրանք  ադրբեջանական կողմի հետ քննարկումներ կսկսեն»,-նշել է Արթուր Դավթյանն՝ ավելացնելով, որ ստացել են պատասխան տեղեկատվություն, ու տեսնում են ռուս գործընկերների ակտիվ կապի մեջ լինելը:

Արթուր Դավթյանի խոսքով, հայկական կողմը  պահանջները շատ հստակ է ձևակերպել. նմանատիպ ցանկացած դեպքի առնչությամբ նշված մեխանիզմների դրական ազդեցությունը կլինի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր նման դեպք բացահայտվի, և մեղավոր անձը պատասխանատվության ենթարկվի:

В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктуры
Самое популярное