Ռուս-հայկական բարեկամության դարավոր առասպելը կամ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական քաղաքակրթական վահան Ռուսաստանին կործանումից փրկելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ հավերժ թշնամիների՝ Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքական սիրախաղը, հարյուր տարի անց, դարձյալ Հայաստանի ու հայության հաշվին կարող է վերածվել Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի նոր պարի։ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի և դրա արդյունքների օրինականացումը Ռուսաստանի կողմից կնշանակի հանուն ակնթարթային պատեհապաշտական շահերի դառնալ աշխարհակարգի քաղաքակրթական արժեքների ոչնչացման մեղսակից։
Երկու պատմական փաստաթղթերի իրարամերժ իմաստային կեղծավորությունը արտացոլում է ստի առատությունը և հայկական հարցին իրավիճակային մոտեցումները։
1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև սկսվում է հետևյալ կերպ. «ՌՍՖՍՀ կառավարությունը և Թուրքիայի Ազգային ժողովի կառավարությունը, կիսելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները, նշելով իմպերիալիզմի դեմ պայքարում միմյանց միջև առկա համերաշխությունը, ինչպես նաև այն փաստը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ցանկացած դժվարություն վատթարացնում է մյուսի վիճակը, և լիովին ոգեշնչված միմյանց միջև մշտական ջերմ հարաբերություններից և երկու կողմերի փոխադարձ շահերից բխող անքակտելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցինք բարեկամություն և եղբայրություն պայմանագիր կնքել ...»։
Մեկ այլ պատմական փաստաթղթում, որը թվագրված է 1995 թվականի ապրիլի 14-ին, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 1915-1923 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները 1915 թվականին Օսմանյան կայսրության գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ որակել են որպես «հանցագործություն մարդկության դեմ» նշելով, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի կործանման համար պայմաններ ստեղծելու համար։
Այստեղից հարց է ծագում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում փաստաթղթերի ստորագրումն ուղղված է եղբայրական Թուրքիայից բխող Ռուսաստանի կործանման սպառնալիքների չեզոքացմա՞նը, թե՞ ժամանակավոր խաղաղությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը