Ասպիրինի օգտագործման այլընտրանքային 14 տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱսպիրինը ոչ միայն բարձր ջերմության կամ գլխացավի դեպքում օգտագործվող դեղամիջոց է, այլ նաև շատ օգտակար միջոց է կենցաղում:
Ձեզ ենք ներկայացնում ասպիրինի օգտագործման այլընտրանքային տարբերակները
1.Շրթունքների համար նախատեսված սկրաբ
Խառնել ասպիրինն ու շագանակագույն շաքարավազը, մեղրը, ձիթայուղն ու վիտամին Е-ն: Այդ խառնուրդը շուրթերի համար հիանալի սկրաբ է դառնում:
Քիմիական պիլինգը օգնում է երիտասարդացնել դեմքը, պահպանում է մաշկի թարմություն ու հարթությունը: Չնայած նրան, որ դեմքի պիլինգը ցանկալի է որ կատարի պրոֆեսիոնալ մասնագետը, դուք ինքներդ ևս կարող եք պատրաստել նուրբ սկրաբ այդ պրոցեդուրայի կատարման համար: Անհրաժեշտ է պարզապես ասպիրինը խառնել կիտրոնի հյութի ու սննդային սոդայի հետ:
3.Հակատարիքային դիմակ
Ասպիրինը հիանալի միջոց է թեփոտ մաշկի համար: Հարկավոր է պարզապես մի քանի հաբ ասպիրին տրորել ու խառնել տաք ջրի կամ խնձորի հյութի հետ: Նման դիմակ կարելի է պատրաստել շաբաթական մի քանի անգամ, այն կօգնի հարթեցնել կնճիռներն ու վերացնել բորբոքումը:
Ասպիրինը խառնել կիտրոնի հյութի ու ջրի հետ և այդ խառնուրդը քսել կրունկների վրա, թողնել 10 րոպե, որից հետո լվանալ: Որից հետո կարելի է խնդրահարուց հատվածները մշակել պեմզայով:
Ացետիլսալիցիլաթթուն հիանալի հակաբորբոքային միջոց է : Հարկավոր է պարզապես տրորել 1 հաբ ասպիրին, խառնել այն ջրի հետ ու այդ մածուկը քսել ախտահարված հատվածի վրա:
Ասպիրինը հիանալի չեզոքացնում է դեմքի ճարպի ավելցուկն ու մաքրում է ծակոտիները: Խառնեք խնձորի քացախը ասպիրինի հետ ու դուք կստանաք դեմքի համար հիանալի տոնիկ: Օգտագործելուց առաջ ստուգեք, արդյոք խառնուրդը ալերգիա չի առաջացնում ձեզ մոտ:
7. Հագուստի վրա քրտինքի հետքերի վերացումը
Հաճախակի սպիտակ հագուստի վրա առկա քրտինքի դեղին կետերը մեծ խնդիրներ են առաջացնում: Թրջեք հագուստը ասպիրինի խառնուրդով տաք ջրի մեջ (5 րոպեից 2 ժամ,), որից հետո լվացեք այն սովորական եղանակով:
Հարկավոր է տրորել մի քանի հաբ ասպիրին, ապա ավելացնել շամպույն, լավ խառնել ու այդ խառնուրդը քսել թաց մազերի վրա ու թողնել մի քանի րոպե: Հետո անհրաժեշտ է լավ մերսել մազերն ու լվանալ այն տաք ջրով:
Այն հանդիսանում է սափրվելուց հետո օգտագործվող թանկ միջոցների այլընտրանք: Ասպիրինով ու բժշկական սպիրտով պատրաստվող խառնուրդը սափրվելուց հետո օգտագործվող միջոցների հիանալի այլընտրանք է:
Հագուստի վրա առկա ձվի հետքերից հնարավոր է ազատվել բավականին պարզ տարբերակով: Խառնել գինու քարն (սննդային գունանյութ) ու 1 հաբ ասպիրինը ջրի հետ, ստացված մածուկը քսել հետքի վրա, թողնել 30 րոպե, որից հետ ջրով մաքրել:
Լողավազանում լողալու սիրահարները գիտեն, թե ինչպես է քլորակիրը գունաթափում մազերը: Մազերի գույնը պահպանելու համար հարկավոր է 6-ից 8 հաբ ասպիրինը լուծել տաք ջրի մեջ ու այդ խառնուրդով ողողել մազերը, իսկ 10-ից 15 րոպե հետո լվանալ մազերը մաքուր ջրով:
Եթե ձեր ձեռքերի կամ ոտքերի վրա կան մանր պզուկներ, ապա ձեզ մոտ հավանաբար կելոիդ կերատոզ է: Սակայն ցանկալի է նախապես խորհրդակցել մասնագետի հետ, որից հետո պատրաստել մի քանի հաբ ասպիրինով ու տաք ջրով սկրաբ:
gogetnews.info