Աչաջուրում վիճաբանությունն ավարտվել է 2 երիտասարդի դանակահարությամբ. մոխրամանով հարվածել է դեմքին
ԻՐԱՎՈՒՆՔՏավուշի մարզի Աչաջուր գյուղում դեկտեմբերի 24-ին մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է երկու հոգու դանակահարությոամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական կետում երկու երիտասարդ վիճել են, որի ժամանակ նրանցից մեկը մոխրամանով հարվածել է մյուսի դեմքին:
Դեպքից ժամեր անց հարված ստացած տղան որոշել է հաշվեհարդար տեսնել եւ երկու կողմն էլ ընկերների ու հարազատների հետ հավաքվել են գյուղի սկզբնամասում ու շարունակել վեճը, որի ընթացքում դանակի հարվածներ են ստացել երկու երիտասարդ: Նրանք տեղափոխվել են Իջեւանի հիվանդանոց:
Դանանահարվածներից մեկը «Վիվառո»-ի տղաներից մեկն է: Նշված դեպքով կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են: