Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 ամիս ժամկետով ամսական աջակցություն կտրամադրվի անշարժ գույքը կորցրած արցախցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ է ներառվել նոր նախագիծ:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների 4 ամիս ժամկետով ամսական աջակցություն տրամադրել հետևյալ չափերով՝

1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ․
2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։

Նախագծով առաջարկվում է սահմանել դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրելու կարգը։

Մասնավորապես, նախատեսվում է աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ (աջակցության չափը՝ 300 հազար դրամ) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ (աջակցության չափը՝ 250 հազար դրամ) որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած՝ անձանց, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաներին, ում դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը հանդիսանում է փաստացի բնակված քաղաքացի (այսուհետ՝ բոլորը միասին՝ փաստացի բնակված քաղաքացիներ)։ Ընդ որում, եթե անձը նշված 2 միջոցառումների շրջանակներում ստացել է աջակցություն, իսկ այնուհետև լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ չի հանդիսանում փաստացի բնակված անձ, ապա նա չի հանդիսանա սույն միջոցառման շահառու։ Այս անձանց տվյալները են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) կտրամադրի Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Միջոցառաման շահառու հանդիսանալու համար փաստացի բնակված քաղաքացին 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։

Դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, էլեկտրոնային եղանակով օոliոe.ssa.am կայքէջի միջոցով ներկայացված դիմումի հիման վրա՝ մինչև 2021 թվականի դեկտեմբեր 5-ը` ներառյալ։

Ծառայությունը մերժում է էլեկտրոնային դիմումը, եթե՝

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում.
3) անձը (2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի դեպքում՝ ծնողը) չի հանդիսանում փաստացի բնակված քաղաքացի (նրա տվյալները ստացվել են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից),
4) շահառուի համար առկա է չմերժված դիմում,
5) երեխայի ծնողի վերաբերյալ տվյալները շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ երեխայի ծնողի վերաբերյալ տվյալների հետ սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով համեմատելիս չեն համընկնում,
6) որդեգողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի տվյալները երեխային որդեգրելու կամ երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթերում նշված համապատասխան տվյալների հետ սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով համեմատելիս չեն համընկնում։

Ամսական դրամական օգնության գումարը նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ շահառուի (երեխայի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Նշանակված դրամական օգնության գումարը վերահաշվարկվում է, եթե՝
1) լրացել է շահառուի 18 տարին՝ 18 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
2) սույն որոշման 5-րդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից ստացված կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալներով փոխվել է հաշմանդամության խումբը (1-ին կամ 2-րդ խումբը դարձել է 3-րդ խումբ կամ 3-րդ խումբը դարձել է 1-ին կամ 2-րդ խումբ) կամ 1-ին կամ 2-րդ խումբով հաշմանդամության ժամկետն ավարտվել է՝ հաշմանդամության խումբը փոխվելու կամ հաշմանդամության ժամկետն ավարտվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Նախագծով նախատեսվում է միջոցառման շրջանակներում դրամական օգնությունը նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) վճարելու հնարավորություն՝ նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական արցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը թույլատրվում է՝

1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ․
2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում դրամական օգնությունը վճարվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»
Самое популярное