Բժիշկները պատմել են արգելված սննդամթերքի մասին COVID-19-ով հիվանդանալուց հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսային վարակով տառապելուց հետո կարևոր է հետևել սննդակարգին, որպեսզի օրգանիզմը վերականգնվի: COVID-19-ից հետո սպառման համար արգելված սննդամթերքներն են նշել սննդաբան Ալեքսանդր Անդրեևը, գաստրոէնտերոլոգ Դարիա Օվչիննիկովան և սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անաստասիա Սվետիկովան:
Ըստ Անդրեևի՝ հիվանդությունից հետո շատերը սկսում են ճարպոտ և կծու ուտել, ինչը չի կարելի անել, քանի որ նման սնունդը կարող է վատթարացնել մարդու վիճակը: Բժիշկը նշել է, որ պետք է աստիճանաբար վերադառնալ սովորական սննդակարգին: Բացի այդ, COVID-19-ից տառապելուց հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում խորհուրդ չի տրվում ուտել այնպիսի սնունդ, որը կարող է վքնածություն առաջացնել: Կարևոր է նաև քունը:
«Մենք վերցնում ենք 25 սմ-ոց ստանդարտ ափսե և կիսում այն: Կես մասը պետք է լինի հում բանջարեղեն և մրգեր, կամ շոգեխաշած և խաշած սնունդ եթե առկա է վքնածություն և ջրիկ կղանք: Երկրորդ կեսը ևս կիսում ենք՝ մեկ կեսը սպիտակուցներ և ճարպեր, երկրորդ կեսը ածխաջրեր», - ասել է Դարիա Օվչիննիկովան:
Նա նաև ավելացրել է, որ COVID-19-ով հիվանդների համար կարևոր է բավականաչափ սպիտակուց օգտագործելը, քանի որ այն մարդուն պաշտպանում է վարակների հետևանքներից:
Ինչպես նշել է Անաստասիա Սվետիկովան, սկզբում անհրաժեշտ է սննդակարգից բացառել այն մթերքները, որոնք վերամշակված են և ոչ մի օգուտ չեն բերում օրգանիզմին: Դրանք են շոկոլադը, խմորեղենը, բուրգերները և արագ սնունդ: Բժիշկը նաև խորհուրդ է տվել COVID-19-ից հետո սնվել կոտորակային եղանակով: Դա անհրաժեշտ է ստամոքսը վերականգնելու համար, որի ծավալը կիսով չափ կրճատված է լինում հիվանդության ժամանակ ախորժակի բացակայության պատճառով:
Ավելի վաղ, սննդաբան Մարինա Մակիշան ասել էր, որ ձուն, ծովամթերքները, թռչնամիսը և ցածր յուղայնությամբ սպիտակուցային այլ մթերքները կարող են նվազեցնել COVID-19-ի վարակի վտանգը: Նա շեշտել է նաև, որ կարևոր է հավասարակշռված սնվելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը