Արևմտահայերենին սպառնում է լրիվ անհետացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆflarus.ru-ն գրում է, որ ՅՈւՆԵՍԿՕ -ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլաս» զեկույցում արևմտահայերենը նշվել է Թուրքիայի վտանգված լեզուների շարքում:
Ատլասի խմբագիր Քրիս Մոլսին նշել է, որ Թուրքիայում գոյություն ունի 18 անհետացած կամ անհետացման եզրին գտնվող լեզու, որոնցից երեքը՝ հունական լեզվի ուբիխյան տարբերակը, արևելյան ասորերենը և կապադովկյան բարբառն ամբողջությամբ են անհետացել, իսկ արամեերենը անհետացման եզրին է: Վտանգված են լադինո և գագաուզ լեզուները: Վտանգված լեզուներից են նաև արևմտահայերենը, ռումիներենը, համշեներենը, լազերենը, աբխազերենը:
Արևմտահայերեն լեզուն ժամանակակից հայերենի երկու տեսակներից մեկն է: Արևմտահայերենով խոսում են միայն Հայաստանից դուրս, այսինքն խոսում են հայկական սփյուռքի ներկայացուցիչները, բացառությամբ ԱՊՀ երկրների և Իրանի սփյուռքի, որտեղ տեղի հայերը խոսում են արևելահայերենով: Հայաստանում ընդունված չէ արևմտահայերեն գրքեր տպագրելը, չնայած այն հանգամանքին, որ այդ մեղեդային լեզվով հարուստ գրականություն կա: Հայկական դպրոցներում դասավանդվում է միայն արևելահայերեն:
Թուրքիայում ծայրահեղ ագրեսիվ լեզվական քաղաքականություն է վարվում: Օրինակ, արգելվում է դպրոցներում քրդերեն սովորել որպես մայրենի լեզու. քուրդ երեխաները ստիպված են սովորել այն որպես օտար լեզու: Այլ լեզուների ուսուցումը նույնպես սահմանափակ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը