Ամբողջ աշխարհում սահմանափակումները խստացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն երկու օր է քաղաքում ոստիկաններ անհամեմատ ակտիվ և աչալուրջ հսկում են, որ առանց դիմակի քաղաքացիներ չլինեն։ Այս թեմայով զրուցել ենք համաճարակաբան Ռոմելլա Աբովյանի հետ։
Հարցին, թե արդյո՞ք ճիշտ է սահմանափակումների խստացումը և այն ի՞նչ ազդեցություն կունենան օրեցօր ահագնացող թվերի վրա համաճարակաբանը պատասխանել է․ «Տեսեք՝ ամբողջ աշխարհում սահմանափակումները խստացվել են։ Շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, հոկտեմբերի 15-ից սկսած նույն կարգավորումներն են, կամ 15 օրը մեկ թեստավորում, կամ դրական ՊՇՌ։ Շատ երկրներ ավելի խիստ սահմանափակումների են գնում, այսինքն՝ տարբեր ժամանցի վայրեր մուտքը միայն «կանաչ» անձնագրով է։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների՝ այս սահմանափակումները պետք է դրական արդյունք ունենան համավարակի կառավարման գործում, եթե այդ ամենը պահվի և արվի»։
Հարցին թե հնարավոր է արդյո՞ք նոր սահմանափակումներ լինեն Ռոմելլա Աբովյանը պատասխանել է․ «Ամեն ինչ կախված է մեզնից, այսինքն եթե բնակչությունը կատարի կանոնները գուցե նոր խստացումներ լինեն, բայց եթե նոր դեպքերը այս տեմպով շարունակվեն, ապա չի բացառվում, որ նոր սահմանափակումների գնանք»։
Սոնա Գիշյան