Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք փոփոխություններ կկատարվեն անձնագրի և նույնականացման քարտերի մասին օրենքներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության օրակարգում են ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր։

Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։

Նախագծերով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ)դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Ընդ որում անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ (միայն մերձավոր ազգականներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն)՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս:

Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը: Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ): Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար։

Նախագծերով առաջարկվող հաջորդ փոփոխությունները միտված են իրավակիրառ պրակտիկան և գործող օրենսդրությունը համապատասխանեցնելուն, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը) իրավակիրառ պրակտիկայում վերադարձվում է ոչ թե համեմատելուց անմիջապես հետո, ինչպես նշված է գործող օրենքում, այլ հին անձնագիրը (նույնականացման քարտը) նորով փոխարինելիս` այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մուտքագրվելուց հետո ճանաչվում է անվավեր, դակվում է և վերադարձվում է քաղաքացուն վերջինիս ցանկությամբ միայն նոր անձնագիրը տրամադրելու հետ միաժամանակ: Միաժամանակ, այս փոփոխությամբ քաղաքացուն անվավեր ճանաչված և դակված անձնագիրը չի վերադարձվում, եթե այն կեղծ է եղել կամ ձեռք է բերվել ՀՀ օրենսդրության խախտմամբ:

Բացի այդ, այս փոփոխությամբ միաժամանակ նախատեսվում է նաև սահմանել անձնագրերի (նույնականացման քարտի) ոչնչացման կարգ՝ մեկ միասնական ընթացակարգով տարբեր ծառայություններում գտնվող անձնագրերը ոչնչացնելու համար։

Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասում Նախագծով առաջարկվող փոփոխությունը:

Օրինագծերով փոփոխության է ենթարկվում նաև զինապարտ քաղաքացիների տրվող զինվորական հաշվառման փաստաթղթերի անվանումները՝ դրանք «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասում և ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 8-ի թիվ 1269 որոշման մեջ օգտագործվող անվանումներին համապատասխանելցնելու նպատակով:

Այս կապակցությամբ առաջարկվում է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի փոփոխությունը:

Գործնականում առկա մեկ այլ խնդիր ևս կանոնակարգվում է ներկայացված նախագծերով. Մասնավորապես՝ Անձնագրի (նույնականացման քարտ) վավերականության ժամկետի լրանալը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար օրենքով սահմանված է որպես ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտ) վերցնելու հիմք, որը պրակտիկայում կիրառվում է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից: Վերջիններս պետական սահմանի անցման կետերում վերցնում են քաղաքացու ժամկետանց անձնագիրը և ուղարկում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ինչը որոշակի ժամանակ է պահանջում, այսինքն՝ անձնագիրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն հասնելը կարող է տևել մի քանի օր): Մինչդեռ, շատ դեպքերում այդ ժամանակահատվածում քաղաքացին, ում անձնագիրը վերցվել է վավերականության ժամկետը լրացված լինելու հետևանքով, դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` կորստյան հիմքով նոր անձնագիր ստանալու համար, ընդ որում` այն առավել սեղմ ժամկետում ստանալու համար վճարելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր վճար:

Պրակտիկայում, թեև սահմանապահ ծառայությունը քաղաքացուն տրամադրում է անձնագիրը վերցնելու փաստը հաստատող տեղեկանք, բայց հաճախ քաղաքացիներն այն կորցրած են լինում կամ այլ վայրում թողած լինելու պատճառով չեն ներկայացնում ԱՎ վարչություն։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մինչև քաղաքացու վերցված անձնագիրը ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ում ստացվելը` անձը ստանում է նոր անձնագիր, երբեմն՝ կորստյան հիմքով: Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը քաղաքացուն հնարավորություն է ընձեռնում ընտրություններին մասնակցել նաև վավերականության ժամկետը լրացած անձնագրով, ուստի այն վերցնելը խոչընդոտում է անձի սահմանադրական իրավունքի իրացմանը։ Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը որևէ խոչընդոտ չի կարող առաջացնել ոչ անձի, ոչ էլ պետության համար, ուստի ժամկետը լրանալու հպատճառով անձնագիրը վերցնելու իրավական հիմքը պահպանելու անհրաժեշտությունը բացակայում է։

Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 5-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է ավելի ուշ (2017թ.) քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքը, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից, իսկ պայմանագրային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներից, ի տարբերություն ժամկետային զինվորական ծառայության զորակոչվածների, անձնագիր չի վերցվում: Հետևաբար, առկա հակասությունը վերացնելու նպատակով Նախագծերով նախատեսվում է «ժամկետային զինվորական ծառայություն» եզրույթը փոխարինել «պարտադիր զինվորական ծառայություն» եզրույթով:

Օրինագծերով նախատեսվում է համապատասխանեցնել նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը, մասնավորապես` ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման հիմքերը տարածել նաև նշված որոշման վրա:

2017 թվականին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում համապատասխանաբար՝ 3 անգամ՝ 1 տարի ժամկետով և երեք տարի ժամկետով՝ միայն մեկ անգամ: Այնուհետև փորձաքննության արդյունքում ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում տվյալ քաղաքացին մինչև 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափոր¬ձա¬քննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով: Նման նոր օրենսդրական կարգավո¬րումների առկայության պարագայում ստացվում է այնպես, որ քաղաքացին մինչև 27 տարին լրանալը կարող է ենթակա լինել բժշկական վերափորձաքննության, սակայն փաստացիորեն տարկետում չունենալ, ինչի արդյունքում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնագիրը զորակոչային տարիքը լրանալու դեպքում` տրամադրվում է մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։

Մինչդեռ, ինչպես տարկետումը, այնպես էլ վերափորձաքննության ենթակա լինելը, տեսականորեն, անձի զինվորական ծառայության զորակոչվելը որոշակի ժամկետով հետաձգելու իրավական գործիքներ են։ Նշված հարցը քննարկվել է նաև ՀՀ ՊՆ մասնագետների հետ և ոչ նպատակահարմար է գտնվել վերափորձաքննության ենթակա քաղաքացիներին վերափորձաքննության ժամկետից ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելը կամ դրանում վավերականության մասին նշում կատարելը։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ օրինագծով սահմանվել է, որ վերափորձաքննության ենթակա քաղաքացիների անձնագրերը կտրամադրվեն վերափորձաքննության ժամկետով։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկա¬նու-թյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:

Հարկ է նշել նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր և հետևաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:

Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви
Самое популярное