Մեր խնդիրը բարդացավ, բայց կշարունակենք պայքարել. Կապառոս
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ռումինիայից կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
-Երկրորդ խաղակեսում փորձում էիք ետ բերել կորցրածն ու մնալ խաղի մեջ: Սպասո՞ւմ էիք,որ այսպիսի արդյունք կգրանցվի:
-Այո առաջին կեսում լավ հանդես չեկանք ու փոխարինումները միտված էին նրան, որ խաղի ընթացքը փոխենք: Առաջին կեսում չէինք կարողանում վերահսկել գնդակը և դա խնդիր էր:Սակայն գնդակին չտիրելով և լավ չխաղալով՝ մրցակիցը մեր դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո: Պետք է աշխատենք դրա վրա,որպեսզի խուսափենք հետագայում նման գոլերից: Երկրորդ խաղակեսում կարող էինք հավասարեցնել հաշիվը, ու եթե դա տեղի ունենար, կարծում եմ՝ արդարացի կլիներ: Խաղացողներին պարզապես շնորհավորել է պետք այն ջանքերի համար, որ նրանք գործադրեցին երկրորդ կեսում:
-Մխիթարյանը ձեզ շատ չօգնե՞ց այս անգամ:
-Մխիթարյանի խաղից գոհ եմ, ինչպես նաև խաղադաշտում ցուցադրած վարքից: Նա մեծ ջանքեր գործադրեց: Այնպես որ, ես գոհ եմ Հենոյից:
-Այս խմբում ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ինչ խոսք մեր խնդիրը բարդացավ, բայց կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ՝ մաթեմատիկան շանսեր ունենանք խմբից դուրս գալու:
-Արդյոք Ռումինիայի հավաքականն ավելի ուժեղ է, քան Մակեդոնիայի հավաքականը:
-Հայաստանի,Ռումինիայի և Մակեդոնիայի հավաքականները շատ հավասարազոր թիմեր են: Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր,որն այսօր չկար: Փոքր դետալներն են վճռորոշ հաղթանակի հարցում:
-Ո՞վ է Ձեր ֆավորիտն այս խմբում:
-Գերմանիայի հավաքականը:
-Արդյոք Ռումինիայի հետ խաղում սխալներ թույլ տվեցիք պաշտպանությունում:
-Ստանդարտ դրության ժամանակ, այո, սխալ տեղի ունեցավ, որի պատճառով գոլ ընդունեցինք:
-Ռումինիայի հավաքականը երկրորդն է: Կկարողանա՞ն դուրս գալ խմբից:
-Հանգիստ… պայքարը մինչև վերջ ծավալվելու է: Համբերել է պետք մինչև վերջ: