Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսպաներենի միջազգային օր, Հասարակածային Գվինեա՝ Անկախության օր, ԱՄՆ, Բահամյան Կղզիներ, Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլոմբոսի օր կամ Ամերիկան Կոլումբոսի կողմից հայտնագործելու օր, Իսպանիա՝ Բանակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

782 մ.թ.ա. - ուրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը:

1813 - Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվել է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որի համաձայն՝ Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը անցել են Ռուսաստանի տիրապետության տակ:

1854 – ծնվել է  գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը, որը հանդիսացել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա) և աշխարհում առաջին կին դիվանագետը։

1882 – ծնվել է  ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը:

1886 - ծնվել է ֆիզիոլոգ Արշակ Հակոբյանը:

1907 – ծնվել է խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ Վազգեն Տալյանը:

1926 – ծնվել է խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը:

1928 – ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար և երգահան Ջիվան Գասպարյանը։

1938 – ծնվել է  կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը:

1953 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լեզվաբան Բուրաստան Զուլումյանը:

1992 – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անց է կացրել իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։

2001 - Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն:

2006 - Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել թուրք գրող Օրհան Փամուկին, որը Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել այն բանից հետո, երբ եվրոպական թերթից մեկի հարցազրույցում ասել էր, որ անցած դարասկզբին Թուրքիայում սպանվել էր ավելի քան մեկ միլիոն հայ և 30 հազար քուրդ:

2007 - Երևանում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին` պատրաստակամություն հայտնելով համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան:

2008 - կայացել են  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արարատի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 282 համայնքներում:

2012 – վախճանվել է  Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

2013 – վախճանվել է ամերիկաբնակ հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

539 մ.թ.ա. - պարսկական զորքերը գրավել են Բաբելոնը:

322մ.թ.ա. - թշնամիների կողմից հետապնդվող  անթենացի հռետոր և քաղաքական գործիչ Դեմոսֆենը թույն ընդունելով ինքնասպանություն է գործել:

1285 – Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվել 180 հրեա:

1492 – ըստ ավանդույթի՝ այս օրը Քրիստափոր Կոլումբոսը, ափ իջնելով, Բահամյան Կղզիներում հավատացած է եղել, որ հասել է Արևելյան Հնդկաստան, իսկ իրականում  հայտնաբերել է Ամերիկան։

1654 – վախճանվել է  հոլանդացի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսը:

1787 - տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի Կինբուրգյան միջադեպը, երբ Սուվորովի ղեկավարած ռուսական բանակը  Կինբուրգյան պարանոցում ջախջախել է թուրքական դեսանտը:

1792 – Նյու Յորքում առաջին անգամ նշվել է Կոլոմբոսի օրը:

1871 - ԱՄՆ-ի նախագահ Ուիլիս Գրանտը արգելել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը և հրամայել ձերբակալել դրա ղեկավարներին:

 1858 – վախճանվել է  ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ Ուտագավա Հիրոշիգեն։

1886 - ծնվել է արաբ բանաստեղծ և գրող Աբդ ալ-Ռահման Շուքրին:

1899 - Հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունները պատերազմ են հայտարարել Անգլիային:

1901 – Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնապես ԱՄՆ-ի նախագահի նստավայրին տվել է «Սպիտակ տուն» անունը:

1924 – վախճանվել է ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Անատոլ Ֆրանսը:

1931 – Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը 30 մետր։

1935 – ծնվել է իտալացի տենոր Լուչիանո Պավարոտին:

1940 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտել են Ռումինիա, և դրանով սկսվել է ցամաքային Եվրոպայի նվաճումը։

1943 – վախճանվել է գերմանացի հոգեբան, գեշտալ հոգեբանության հիմնադիր և գլխավոր տեսաբան Մաքս Վերտհայմերը:

1955 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին։

1960 – Նիկիտա Խրուշչովը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում կոշիկով հարվածել է ամբիոնի սեղանին։

1971 – կայացել է  «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի առաջին ներկայացումը Նյու Յորքում:

1977 – ծնվել է ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի Ժասմինը:

1991 – վախճանվել է ռուս խորհրդային ֆանտաստ գրող Արկադի Ստրուգացկին:

1996 – տեղի է ունեցել Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։

1999 - Սարաևոյում ծնվել է երկրագնդի 6 միլիարդերորդ բնակիչը:

2003 - սկսել է գործել Ցինշեյան չինական առաջին բարձրլեռնային արագընթաց երկաթուղին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное