Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: