Ալեքսանդր Սերովը հոսպիտալացվել է կորոնավիրուսով. երգիչը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում
ՄՇԱԿՈՒՅԹՌուս երգիչ Ալեքսանդր Սերովը կորոնավիրուսով վարակվելուց հետո հայտնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասինհայտնում է Комсомольская правда-ն: Պարբերականի տվյալներով՝ 67-ամյա երաժիշտը թթվածնային դիմակով է շնչում, նրա թոքերի 75 տոկոսը վնասվել է: Երգչի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Մասնավորեցվում է, որ Սերովն ավելի վաղ բուժում էր ստանում քաղաքից դուրս գտնվող տան մոտակա հիվանդանոցում: