Թուրքիան և Իրանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 8-ին Անկարայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով Սիրիայում, Աֆղանստանում, Կովկասում և Եմենում տիրող իրավիճակին:
Երկու երկրի պատվիրակությունները գլխավորել են Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Սեդաթ Օնալը և Ալի Բաղերի Քենին: