«Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները». Իրանի ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր հարեւանությամբ գտնվող սիոնիստներին տարածաշրջանում անապահովություն առաջացնել, գրում է mehrnews.com-ը:
«Ոչ հեռավոր ապագայում դուք կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները»,-ասել է:
Այդ մասին նա ասել է ուրբաթ լիբանանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Տարածաշրջանի և Կովկասի մեր հարևանների հետ փոխհարաբերություններում մենք թույլ չենք տա սիոնիստներին հետախուզական որևէ շարժ ունենալ», - ընդգծել է նա:
«Մենք պատրաստ ենք հավաքական համագործակցության արդյունքում ձեռնարկել ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար»,-եզրափակել է դիվանագետը: