Ջոնս Հոփքինսի համալսարանն աշխարհում հաշվել է COVID-19-ով վարակման ավելի քան 236 միլիոն դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամավարակի սկզբից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հասել է 236 511 950-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Մահացել է առնվազն 4 828 340 ախտահարված:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, վարակման դեպքերի թիվը եղել է 237 091 792, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 4 840 927:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: