Ադրբեջանական Т-90С տանկերը գերազանցում են բոլոր իրանական տանկերին, բայց քիչ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆvestnik-rm.ru-ն գրում է, որ Իրանի բանակի «Չեֆթեն» տանկերով զինված 16 -րդ զրահատանկային դիվիզիայի բրիգադը տեղափոխել է Ադրբեջանի հետ սահման: Մեծ Բրիտանիայից դեռևս Իսլամական հեղափոխությունից առաջ գնված այդ մարտական մեքենաները, չեն կարող համարվել ժամանակակից, չնայած նրանցից ոմանք ենթարկվել են արդիականացման, ներառյալ 840 ձիաուժ հզորությամբ B-84 շարժիչների տեղադրումը և նշանառության բարելավումը՝ ներառյալ գիշերային:
Այնուամենայնիվ, դրանք իրենց բոլոր բնութագրերով զգալիորեն զիջում են ադրբեջանական T-90S-երին: Եվ, ճակատամարտում հանդիպման դեպքում, իրանցիների կորուստները լուրջ կլինեն: Ճիշտ է, ներկայումս ադրբեջանական T-90S-երի քանկաը 90 միավորից ոչ ավելի է: Ռազմական փորձագետները մի քանի վարկած են արտահայտել բացատրելով, թե ինչո՞ւ են հնացած տանկերը ուղարկվել սահման: Ամենահավանականն այն է, որ իրանցիները վստահ են դիվանագիտական մեթոդներով լարվածությունը թուլացնելու հարցում: Առավել հոռետեսները կարծում են, որ դա արվել է հակամարտության սկզբնական փուլում սեփական կրակից խուսափելու նպատակով: Եթե դրանց տեղում լինեն իրանական T-72S-երը, ապա հակատանկային համակարգերը, հրետանավորները, անօդաչու թռչող սարքերը կարող են դրանք սխալմամբ թշնամական T-72B-ների հետ շփոթել:
Եթե Իրանն ունի ընդամենը հարյուր «Չեֆթեն», ապա T-72S-երի քանակը մոտ 480 է: Պարբերաբար վերանորոգման շնորհիվ այդ տանկերը պահվում են լավ մարտունակ վիճակում: Նրանց համար արտադրվում են կառավարվող հակատանկային հրթիռներ, որոնք ռուսական արտադրանքի կլոններ են: T-72S-երը կարելի է համարել ադրբեջանական T-72M1 «Ասլան»-ների անալոգներ, որոնցից ներկայումս Ադրբեջանում հարյուրից ավելի հազիվ լինի: Նաև Իրանի դեմ Ադրբեջանը կարող է նետել մոտ 150 ոչ արդիականացված «Т-72»-ներ, ներառյալ հնացած T-72A-ն: Հայաստանի հետ պատերազմի ընթացքում ևս մոտ 90 T -54Б և T -55-ներ էին գործի մեջ դրվել:
Իրանն, իր հերթին, ունի մոտ 900 այլ տանկ: Դրանք են ռազմավար վերցված իրաքյան T-72M1, T-62, M60A1, արդիականացված T-55 և T 69 տանկերը: Եվս 470 տանկ գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռքում:
Իհարկե, որոշ տանկեր կռվի համար չեն, դրանք աջակցում են մեխանիզացված հետևակին (ի դեպ, Իրանն ունի ավելի քան 600 BMP-1 և BMP-2), ինքնագնաց զենիթա-հրետանային կայանքներին, քարշակվող հրանոթներին և հաուբիցներին, և բազմաթիվ արձակման հրթիռային համակարգերին: Օդում, որպես կանոն, գործում է ավիացիան՝ ներառյալ հարվածային անօդաչու թռչող սարքերը և գրոհային ուղղաթիռները:
Եթե հակամարտությունը չլուծվի, և կողմերից մեկն էլ ավելի սրի իրավիճակը, ապա ռազմական գործողությունների ինտենսիվությունը կգերազանցի Ղարաբաղի համար մղված վերջին արյունալի ռազմական գործողություններին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը