Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուջեի չբացահայտվող կողմերը. ինչ է մեզ սպասվում 2022թ.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հաստատեց 2022թ. պետական բյուջեի նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Առաջին տպավորությունն այն է, որ փաստաթուղթը ձևավորվել է ոչ թե առկա տնտեսական ու քաղաքական իրողություններից ելնելով, այլ բացառապես կառավարության ու քաղաքական իշխանության իրականությունից կտրված հաշվարկների վրա։ Կարծես հատուկ ամեն ինչ արվել է ընդամենը ցույց տալու, որ բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական աճի այն ցուցանիշը, որը հայտարարվել է կառավարության ծրագրում։

Պետական բյուջեները սովորաբար հավակնոտ են լինում, բայց ոչ իրականությունից կտրված։

Հաջորդ տարվա համար գործադիրը նախատեսում է ստանալ 1 տրիլիոն 946 մլրդ դրամի եկամուտներ և կատարել 2 տրիլիոն 188 մլրդ դրամի ծախսեր։

Բյուջեի եկամուտներն այս տարի սպասվողի համեմատ ակնկալվում է ավելացնել 290 միլիարդ, ծախսերը՝ 202 մլրդ դրամով։ Մի դեպքում՝ աճը 17,5 տոկոս է, մյուս դեպքում՝ 10 տոկոս։

Եկամուտների համեմատ ծախսերի ցածր աճը կապված է բյուջեի դեֆիցիտի հետ։

Վերջին երկու տարիներին մեծ քանակությամբ պարտքեր ներգրավելու և դեֆիցիտը մեծացնելու հաշվին կառավարությունը կատարել է ծախսեր՝ շեղվելով բյուջետային կանոնից։ Հիմա փորձ է արվում ծախսերը զսպելու միջոցով՝ դեֆիցիտն աստիճանաբար վերադարձնել կանոնի շրջանակ։

Դրանով հանդերձ, իհարկե, կառավարությունը ոչ պակաս փոքր դեֆիցիտ է պլանավորել՝ ավելի քան 242 մլրդ դրամ։

Հաջորդ տարվա բյուջեի եկամուտների հիմնական ակնկալիքը կապված է հարկային մուտքերի ավելացման հետ։ Այս տարի սպասվող 1 տրիլիոն 581 մլրդ դրամի դիմաց պլանավորվել է 2022թ. հավաքել 1 տրիլիոն 843 մլրդ դրամ։ Եթե հաջողվի այն իրականացնել՝ բյուջեի հարկային եկամուտները կավելանան 262 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով։ Արդյունքում՝ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կբարելավվի 0,9 տոկոսով՝ կազմելով 23,4 տոկոս։

Թե ինչպե՞ս է կառավարությունը մտադիր հասնել դրան, մեծ հարց է։ Անցած 3 տարվա ընթացքում հաջողվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել ընդամենը 0,1 տոկոսային կետով։  2019թ. ՀՆԱ մեջ հարկերը կազմել էին 22,4 տոկոս։ Նույնքան էին կազմել նաև անցած տարի։ Այս տարվա ակնկալիքը 22,5 տոկոս է։

Երեք տարվա բարելավումը, եթե կարելի է այդպես ասել, հազիվ 0,1 տոկոս է։

Սա ստվերային տնտեսության կրճատման հիմնական ցուցանիշն է, որին հաջողվել է հասնել 3 տարվա ընթացքում։ Թեև կառավարությունն ինքն էլ խոստովանել է, որ այս տարի հարկեր-ՀՆԱ սպասվող 0,1 տոկոսանոց ավելացումը լինելու է ոչ թե ստվերային տնտեսության կրճատման, այլ բացառապես օրենսդրական փոփոխությունների հաշվին։

«2021թ. սպասվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 0,1 տոկոսային կետով բարելավում՝ պայմանավորված հիմնականում օրենսդրական փոփոխություններով (մասնավորապես՝ դրոշմանիշային վճարների աճով և արտահանման տուրքի կիրառմամբ)»,- 2022թ. բյուջեի ներկայացված նախագծում արձանագրել է կառավարությունը։

Հիշեցնենք, որ դրոշմանշային վճարների ավելացումը կապված է՝ դրույքաչափերի բարձրացման, իսկ արտահանման տուրքը՝ պղնձի արտահանման նկատմամբ նոր հարկ կիրառելու հետ։ Երկու դեպքում էլ ստվերային տնտեսության կրճատման գործոնը զրոյական է։

Այս գործոնները, անշուշտ, իրենց ազդեցությունն ունենալու են նաև հաջորդ տարվա ընթացքում։ Արտահանման տուրքի մասով ազդեցությունը նույնիսկ ավելի է մեծանալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գործելու է հենց տարվա սկզբից։

Բյուջեի հարկային եկամուտները կառավարությունը հաշվարկել է տնտեսության 7 տոկոսանոց աճի հիման վրա։

Այսինքն՝ ակնկալում է, որ հաջորդ տարի կունենանք ՀՆԱ 7 տոկոս ավելացում։ Այդ ցուցանիշը կառավարությունը վերցրել է իր 2021-2026թթ. գործունեության ծրագրից, որով նախատեսված է ապահովել՝ միջին տարեկան առնվազն 7, բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս տնտեսական աճ։

Այս տարի կառավարությունը սպասում է 6,5 տոկոս տնտեսական աճ։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, կերևա տարեվերջին։

Տնտեսական զարգացումների միտումներն այս պահին դեռևս բավական հեռու են դրանից։ Ավելին, վերջին ամիսներին տնտեսական գործընթացները գնալով դանդաղում են։

8 ամիսների կտրվածքով ունենք 4,9 տոկոս տնտեսական ակտիվության աճ։

Կառավարության 6,5 տոկոսանոց տնտեսական աճի հույսը կապված է 2 հիմնական ոլորտների հետ, որոնցից մեկը գյուղատնտեսությունն է։ Թե ինչու գյուղատնտեսություն, պարզ է. գյուղատնտեսությունը տնտեսության այն հատվածն է, որտեղ թվանակարչության միջոցով միշտ էլ կարելի է «հրաշքներ» գործել։

Կանխատեսվում է, որ գյուղատնտեսության մեջ տարին կփակվի 5,6 տոկոսանոց աճով։

Արդյունաբերության աճն էլ 4,3 տոկոս է, չնայած այս պահին ընդամենը 1 տոկոս է։

Շինարարության ոլորտում աճի պոտենցիալը գնահատված է հազիվ 1,5 տոկոս։ Ութ ամսվա արդյունքը 7,3 տոկոս է։ Սա նշանակում է, որ տարեվերջին ընդառաջ կառավարությունը դրական ակնկալիքներ չունի շինարարությունից։ Սպասում է, որ աճը կշարունակի դանդաղել և տարեվերջին կկազմի հազիվ 1,5 տոկոս։ Այն էլ անցած տարվա գրեթե 10 տոկոսանոց անկումից հետո։

Հիմա էլ կառավարությունը հույս ունի, որ էկոնոմիկայի նախարարի ամիսներ առաջ արած՝ Հայաստանի մեծ շինհրապարակի վերածվելու վերաբերյալ հայտարարությունը կիրականանա 2022թ.։ Տնտեսական 7 տոկոս աճ ստանալու համար որոշել են, որ հաջորդ տարի շինարարության ոլորտում 18 տոկոսանոց աճ կարձանագրվի։ Սա աճի ամենաբարձր ցուցանիշն է, որն ամրագրված է տնտեսության ճյուղային ոլորտների կտրվածքով։

Եթե անցած տարվա գրեթե երկնիշ անկումից հետո այս տարի շինարարության ճյուղի ակնկալիքն ընդամենը 1,5 տոկոս է, ի՞նչ հույս, որ հաջորդ տարի ավելի լավ է լինելու։

Արդյունաբերության աճն էլ գնահատել են 8 տոկոս։

Այս տարվա համեմատ՝ 2022թ. նվազեցրել են գյուղատնտեսության ոլորտի սպասելիքները։ Կանխատեսվում է, որ այստեղ աճը կկազմի ընդամենը 3,9 տոկոս։

Չնայած գյուղատնտեսության վերաբերյալ, մեծ հաշվով, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Այն մեծապես կապված է բնակլիմայական պայմաններից։ Ու եթե դրանք նպաստավոր չեղան, ցանկացած կանխատեսում անիմաստ է դառնում։

Ծառայությունների ոլորտում էլ ակնկալիքները 5,9 տոկոս են։ Ավելի ցածր, քան այս տարվա սպասելիքն է։ Կառավարության կանխատեսմամբ՝ այս տարի ծառայությունները կաճեն 8,1 տոկոսային կետով։

Տնտեսության մեջ ակնկալվող այս զարգացումներից մեծապես կապված են լինելու բյուջեի եկամուտները։ Եթե դրանք չլինեն, չեն լինի նաև եկամուտները։ Ամբողջ խնդիրն այն է, որ առկա տնտեսական իրողությունների մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում կառավարության ներկայացրած տնտեսական զարգացումներն ու բյուջեի ցուցանիշները։

Բյուջեն, անշուշտ, միայն եկամուտներից չի կազմված. կարևոր են նաև ծախսերը։ Բայց ծախսերը մեկ այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք։

Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»
Самое популярное