Հայտնի են Վրաստանում անցկացված ընտրությունների նախնական տվյալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում ՏԻՄ ընտրությունները գլխավորում է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ ձայների 47,6%-ով: Այդ են վկայում շաբաթ օրը հրապարակված «Իմեդի» հեռուստաընկերության էքզիթ փոլի տվյալները, հաղորդում է ԱՏՍՍ-ը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ձայների 27,1%-ով: Երրորդ տեղը զբաղեցրել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ ապահովելով ընտրողների 6,8%-ի աջակցությունը:
Ըստ «Mtavari Archi» հեռուստաընկերության էքզիթ փոլի ՝ «Վրացական երազանքը» հավաքում է 38,6%, իսկ «Միասնական շարժում»-ը ՝ 33%: Երրորդ տեղը զբաղեցնում է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը` 7,6%-ով:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներին, «Իմեդի» հեռուստաընկերության էքզիթ փոլի տվյալներով, իշխող կուսակցության կողմից առաջադրված ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեն առաջատարն է՝ հավաքելով ձայների 51,3%-ը: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկ Մելիան՝ ձայների 34,6%-ով:
«Mtavari Archi» հեռուստաալիքի ելքային հարցումները, իր հերթին, ցույց են տալիս, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայրաքաղաքում, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50%-ից ավելին: Մելիան ստացել է 40,8%, իսկ Կալաձեն՝ 40,2%: «Ֆորմուլա» հեռուստաալիքի անցկացրած էքզիթ փոլի արդյունքները նույնպես խոսում են երկրորդ փուլի մասին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Կալաձեն հավաքել է 43%, իսկ Մելիան՝ 39%